Մաքքարթիի հինգերորդ վեպը՝ «Արյան միջօրեական»-ը (Blood Meridian, 1985), տեղ է զբաղեցրել 2005 թվականինTime ամսագրի կազմած «1923 թվականից ի վեր հրատարակված 100 լավագույն անգլիալեզու գրքեր» ցանկում[21]։
«Բոլոր չքնաղ նժույգները» (All the Pretty Horses, 1992) վեպի համար նրան շնորհվել են Գրքի ազգային մրցանակ[22] և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ։ 2005 թվականին հրատարակված «Ծերերին տեղ չկա» (No Country for Old Men) վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն գեղարվեստական կինոնկար, որն ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է շահել չորս անվանակագերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար» անվանակարգում[23]։ Էկրանավորվել են նաև նրա «Բոլոր չքնաղ նժույգները», «Ճանապարհը» (The Road) և «Աստծո երեխան» (Child of God) վեպերը[24], իսկ «Խավարից դուրս» (Outer Dark) ստեղծագործության հիման վրա էլ նկարահանվել է կարճամետրաժ կինանկար՝ 15 րոպե տևողությամբ։
2006 թվականին լույս տեսած «Ճանապարհը» վեպի համար Մաքքարթին 2007 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում շահել է Պուլիտցերյան մրցանակ[25] և James Tait Black Memorial մրցանակ[26]։ 2010 թվականինThe Times-ը «Ճանապարհը» վեպին առաջին տեղն է հատկացրել իր կազմած «Անցած տասը տարիների 100 լավագույն գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր» ցանկում։ Գրաքննադատ Հարոլդ Բլումը Մաքքարթիին հռչակել է իր ժամանակի ամերիկացի չորս լավագույն վիպասաններից մեկը՝ Դոն Դելիլոյի, Թոմաս Փինչոնի և Ֆիլիպ Ռոթի հետ մեկտեղ[27], իսկ «Արյան միջօրեականը» համարել է «մեծագույն գիրքը Վիլյամ ՖոլքներիAs I Lay Dying վեպի լույսընծայումից ի վեր»[28]։
Քորմաք Մաքքարթիին հաճախ անվանում են «մեր ժամանակների Ֆոլքներ», նրան հիշատակում են որպես գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի ամենահավանական հավակնորդի։
The Stonemason (:Category:1995 plays|1995) ISBN|978-0-679-76280-5}}
The Sunset Limited (:Category:2006 plays|2006) 0-307-27836-0
Հեռուստատեսային
The Gardener's Son (եթեր է հեռարձակվել 1977 թվականի հունվարին՝ մաս կազմելով Public Broadcasting Service (PBS)-ի սերիաների շարքի)։ Մաքքարթին սցենարը գրել է՝ ընդառաջելով ռեժիսոր Ռիչարդ Փիրսի խնդրանքին[37]
The Sunset Limited (2006) HBO մալուխային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել 2011 թվականի փետրվարին։ Գլխավոր դերերը կատարել են Թոմի Լի Ջոնսը (ով նաև բեմադրության ռեժիսորն է) և Սեմյուել Ջեքսոնը[38]
Կինոնկարներ
2000 — «Բոլոր չքնաղ ձիերը» / All the Pretty Horses — կինոռեժիսոր՝ Բիլլի Բոբ Թորնթոն, գլխավոր դերերում՝ Մեթ Դամոն և Պենելոպե Կրուս
2007 — «Ծերերին տեղ չկա» / No Country for Old Men — ռեժիսորներ՝ Քոեն եղբայրներ, գլխավոր դերերում՝ Թոմի Լի Ջոնս, Ջոշ Բրոլին, Խավիեր Բարդեմ. ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է ներկայացվել ութ անվանակարգում, որոնցից չորսում («Լավագույն կինոնկար», «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար») հաղթանակ է գրանցել։
2009 - «Ճանապարհը» - կինոռեժիսոր՝ Ջոն Հիլքոութ[39]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգո Մորտենսենը[40], Քոդի Սմիթ-Մաքֆին, Շառլիզ Թերոնը[41], Ռոբերտ Դյուվալը։ Կինոնկարը, որի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին, քննադատների կողմից մեծ մասամբ դրական գնահատականի է արժանացել[42]։
2013 - «Աստծո երեխան» - կինոռեժիսոր՝ Ջեյմս Ֆրանկո, պրեմիերան կայացել է Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում[43]
Կարճամետրաժ կինոնկար
2009 - «Խավարը դրսից» / Outer Dark - կինոռեժիսոր Սթիվեն Իմվոլի նկարահանած 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը[44], թողարկվել է ԱՄՆփառատոնի շրջանակում
Ըստ լուրերի
Վերջին տարիներին լուրեր են շրջանառվում «Արյան միջօրեական» վեպի ակնկալվող էկրանավորման վերաբերյալ, հնչեցվում են կինոռեժիսորներ Ջեյմս Ֆրանկոյի, Թոդ Ֆիլդի, Սքոթ Ռուդինի, Ռիդլի Սքոթի անունները՝ որպես այդ նախագծի հետ առնչվող բեմադրիչների, սակայն այդ նախագին առնվազն երկու անգամ արդեն տապալվել է[45][46]։
2007 2000 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ծերերին տեղ չկա» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների կրճատված ցանկում)
2008 Maltese Falcon Award, Ճապոնիա, «Ծերերին տեղ չկա» վեպի համար
2008 Premio Ignotus՝ «Ճանապարհը» վեպի համար
2008 * 1996 Դուբլինի միջազգային գրական մրցանակ («Ճանապարհը» վեպը տեղ է գրավել մրցանակի հավակնորդների ցանկում)
2008 PEN/Saul Bellow Award՝ «ամերիկյան գեղարվեստական արձակում ձեռք բերած նվաճումների համար, որոնք նրան դասում են ամերիկյան գրականության բարձրագույն շարքում»
2012 James Tait Black մրցանակին հավակնող երկերի կրճատված ցուցակում տեղ է գրավել «Ճանապարհը» վեպը[49][50]։
"National Book Awards – 1992". National Book Foundation; retrieved March 28, 2012. (With acceptance speech by McCarthy and essay by Harold Augenbraum from the Awards 60-year anniversary blog.)
McCormack, McCarthy (2017 թ․ ապրիլի 17) [April 2017]. «The Kekulé Problem». Nautilus. էջեր3–6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
Frye, Steven (2009). Understanding Cormac McCarthy. Columbia, SC: University of South Carolina Press. ISBN978-1570038396.
Frye, Steven, ed. (2013). The Cambridge Companion to Cormac McCarthy. Cambridge: Cambridge University Press. ISBN978-1107644809.
Luce, Dianne C. (2001). «Cormac McCarthy: A Bibliography». The Cormac McCarthy Journal. 1 (1): 72–84. JSTOR4290933. (updated version published 26 October 2011)