From Wikipedia, the free encyclopedia
Քնարենի (լատին․՝ Annona), երկշաքիլավորներ ծաղկաբույսերի ընդարձակ ցեղ, ընդգրկված է անոնազգիների ընտանիքում (Annonaceae), որտեղ են նաև Եղնասիրտը և Ազիմինան։
Քնարենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Magnoliales |
Ընտանիք | Անոնազգիներ (Annonaceae) |
Ցեղ | Քնարենի (Annona) L., 1753 |
Քնարենին անոնազգիների մեջ երկրորդն է ըստ մեծության ցեղ, Guatteria-ից հետո[1], ընդգրկելով 166[2] նեոտրոպիկների և աֆրոտրոպիկների ծառերի և թփերի տեսակներ։ Բույսերը, որոնք պատկանում են այս ցեղին տարածված են Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։
Հնաբուսաբանական հետազոտությունները պարզել են, որ քնարենին օգտագործում էին և աճեցնում էին Մեքսիկայի Յաուտեպեկ դե Սարագոզա շրջանում դեռևս մ.թ 1000 տարի առաջ։
Ներկայումս աճեցվում են քնարենու 7 տեսակներ և 1 հատ հիբրիդ կոմերցիոն կամ տնային նպատակով հիմնականում որպես պարենային ապրանք[3]։ Քնարենու բազմաթիվ տեսակները ավանդական բժշկության մեջ օգտագործվում են որպես դեղամիջոց տարբեր հիվանդությունների դեմ, սակայն քնարենու այդ հատկությունը դեռևս ապացուցված չէ[4][5]։
Հայտնաբերվել էր անոնազգի ցեղի որոշ տեսակների մոտ ացետիգենինի պարունակություն։ Ացետիգենինը՝ դա կենսաբանական միացություն է, լայն ակտիվ բիոլոգիական սպեկտրով։
Ցեղի անվանումը ծագում է Annon բառից, որը եկել է Հայիթի կղզու Տայնո լեզվից։ Քնարենին ունի մի քանի ընդհանուր անուններ ՝ Գուանաբանա (Annona muricata-ի իսպաներեն տարբերակը) և Քաղցրաքրթի։
Հայերեն լեզվի մեջ կա մի քանի անվանումներ՝ քնարուկ, ազմենի (անոնազգիների ընտանիքի բույս)։
Քնարենու տեսակները մշտադալար են կամ տերևաթափ, ձողավոր արմատային համակարգով ծառեր կամ թփենիներ են։ Այս պտուղը սովորաբար աճում է այն շրջաներում, որտեղ ջերմաստիճանը չի իջնում 28 °F ցածր, հատկապես դա Կուբան է, Ճամայկան և Ֆիլիպիններ։ Սակայն ինչպես հայտնի է այն աճում է նաև Ֆլորիդայի շրջաներում։
Քնարենի |
| ||||||||||||
100 գրամ մրգում պարունակվում է 1,1 գ սպիտակուցներ, 0,5 գ / ճարպ, 21,5 գ ածխածին (12,8% շաքար и 7,2% սախարոզ), 0,5 г մանրաթել։
Անոնացինի և տասնյակ այլ ացետոգենիների միացությունը, որը պարունակվում է անոնազգիների ցեղի սերմերում և պտուղներում, ինչպիսին են Annona muricata (Քաղցրաքրթի) ՝ հանդիսանում են նեյրոտոկսիններ, և հենց դա է, ըստ երևույթին, նպաստում Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը, քանզի այն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։
Միակ մարդկանց խումբը, որոնք ինչպես հայտնի են, ենթարկվում են այդ ազդեցությանը, ապրում են Կարիբյան կղզի՝ Գվադելուպայում։ Եվ խնդիրը, ըստ երևույթին, առաջանում է այդ ծառի պտուղները օգտագործելիս, որոնք պարունակում են անոնացին։
Խանգարումը իրենից ներկայացնում է այսպես ասած թաուպաթիա, ինչը կապված է ուղեղում թաու-սպիտակուցի կուտակմանը։ Փորձնական հետազոտությունները ցույց են տվել, որ նեյրոտոկսինի կուտակման պատասխանատվությունը անոնացինն է[7]։
Ստորև ներկայացված են ամենա կարևոր տեսակները։ Շատերը դրանցից օգտագործվում են դեղագործության մեջ, գյուղատնտեսությունում կամ որպես բուժամիջոց և այլն[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.