Քիրոն (հուն․՝ Χείρων), հին հունական դիցաբանությունում[1] թեսալիական մարդաձի, Կրոնոսի և Փիլիրայի որդին[2]։ Ի սկզբանե օժտված է եղել անմահությամբ։ Նրա կինն էր Քարիկլոն, ով եղել է նաև Աքիլլեսի ստնտուն[3], իսկ դուստրը՝ Գիպպան։

Արագ փաստեր Քիրոն, Տեսակ ...
Քիրոն
Thumb
Քիրոնը սովորեցնում է Աքիլեսին նվագել քնարի վրա
ՏեսակԿենտավրոս
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Հունական գրաձևΧείρων
Այլ մշակույթներումՍատուռն
ՀայրԿրոնոս
ՄայրՓիլիրա
Քույր/ԵղբայրԶևս և Դոլոփս
ԱմուսինՔարիկլո
ԶավակներԳիպպա, Էնդեյս, Ocyrhoe?, Կարիստուս և Կարիկլուս
 Chiron Վիքիպահեստում
Փակել

Դիցաբանության մեջ մարդաձիերի կերպարը բացասական է. նրանք փառաբանում էին խռովությունները, հակված էին ոգելից խմիչքներին և թշնամաբար էին տրամադրված մարդկանց նկատմամբ։ Ի տարբերություն նրանց՝ Քիրոնը իմաստուն էր և բարի։ Նա ապրում էր Պելիոն լեռան վրա։ Նա եղել է Ապոլլոնի և Արտեմիսի աշակերտը, սովորեցրել Յասոնին, որի ճանապարհորդության համար պատրաստել է առաջին երկնային գլոբուսը, Դիոսկուրոսներին և Աքիլեսին[4]։ Նրանք համարվում են Քիրոնի հետնորդները, որոնց նա կերակրել էր առյուծի մսով։ Քիրոնը Ասկլեպիոսին[5] և Պատրոկլուսին[6] սովորեցրել է բժշկություն, իսկ Ակտեոնին՝ որսորդություն։ Առասպելական մարդաձին մասնակցել է գինու աստված Դիոնիսոսի հնդկական արշավանքին[7], Պելևսին նվիրել հացենուց պատրաստված նիզակ[8]։

Քիրոնը եղել է Հերակլեսի մոտ ընկերը։ Հերակլը, սիրուց արբած, եկել է նրա մոտ և ապրել քարայրում[9]։ Քիրոնը մահացել է թունավոր աղեղից։ Ըստ ավանդության՝ Հերակլը պատահմամբ է վիրավորել նրա ծունկը[10]։ Սարսափելի տանջանքներ զգալով՝ հրաժարվել է անմահությունից՝ այն փոխանցելով Պրոմեթևսին։ Ըստ որոշ հեղինակների, նա բնակություն է հաստատել Մալեայում[Ն 1], որտեղ մահացել է Հերակլի նետից[11]։

Հին հույները արտածել են Քիրոնի աստղապատկերը՝ որպես աղեղնավորի համաստեղություն[12]՝ Օձակիր համաստեղության արևելքում և Այծեղջյուր համաստեղության արևմուտքում։

Նշումներ

  1. Մալեա՝ հրվանդան Լակոնիայում, կամ քաղաք Թեսալիայում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.