Քեմփթեն (գերմ.՝ և բավ․՝ Kempten или Kempten (Allgäu), լատին․՝Cambodunum), քաղաք Գերմանիայում՝ Բավարիա դաշնային երկրամասի հարավարևմտյան շրջանում՝ Շվաբիայում։ Զբաղեցնում է 63,29 կմ² տարածք։ Շվաբիայի Ալգոյ շրջանի խոշորագույն բնակավայրն է։ Բնակչության թվաքանակը 2010 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է շուրջ 62.060[2], 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ շուրջ 70 հազար[3]։ Բնակավայրի պաշտոնական կոդը՝ 09 7 63 000:
Քեմփթենը համարվում է Գերմանիայի տարածքում հին հռոմեացիների հիմնադրած ամենահին բնակավայրը և այդ երկրի հնագույն քաղաքային բնակավայրերից մեկը[4][5]։ Ենթադրվում է, որ տարածքն սկզբնապես բնակեցրած են եղել կելտերը։
Քեմփթենը Ալգոյի շրջանի տնտեսական ու մշակութային կենտրոնն է։ Այստեղ թողարկվող արտադրատեսակներից են մեքենաները, դեղամիջոցները, մի շարք սննդատեսակներ[6]։