Քելբաջարի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
From Wikipedia, the free encyclopedia
Քելբաջարի շրջան, վարչատարածքային միավոր Խորհրդային Միության կազմում գտնվող Խորհրդային Ադրբեջանում, որ գոյություն է ունեցել 1930-1991 թվականներին։ Վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է։ Շրջանը սահմանակից էր արևմուտքում Խորհրդային Հայաստանի Վարդենիսի, Ազիզբեկովի, Սիսիանի և Գորիսի շրջաններին, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քելբաջարի շրջան (այլ կիրառումներ)
ԽՍՀՄ փլուզումից հետո և Արցախյան ազատամարտի արդյունքում շրջանի տարածքն ընդգրկվում է Արցախի Հանրապետության կազմում։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի մաս։ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ շրջանի տարածքը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի շրջան։
1993 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը շրջանի տարածքն ամբողջությամբ գտնվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով շրջանն ամբողջությամբ հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[1][2][3][4][4]։