Ադրբեջանի զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի զինված ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի ցամաքային զորերից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։ Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը։
Ադրբեջանի զինված ուժեր Azərbaycan Silahlı Qüvvələri | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված է | հոկտեմբերի 9, 1991 և սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) |
Կառուցվածք | Ադրբեջանի ցամաքային զորքեր, Ադրբեջանի ռազմաօդային ուժեր, Ադրբեջանի ռազմածովային նավատորմ, Special State Protection Service?, Internal Troops of Azerbaijan? և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն |
Գլխավոր շտաբ | Բաքու, Ադրբեջան |
Ղեկավարություն | |
Պաշտպանության նախարար | գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով |
Շտաբի պետ | գեներալ-գնդապետ Նաջմադդին Սադիխով |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 18 տարեկան |
Ակտիվ անձնակազմ | 126,400 |
Պահեստայիններ | 300,000 |
Ֆինանսներ | |
ՀՆԱ-ի տոկոս | 3.2% (2007) |
Արդյունաբերություն | |
Ներքին մատակարարողներ | Ադրբեջանի Պաշտպանական Արդյունաբերություն |
Միջազգային մատակարարողներ | Թուրքիա Ռուսաստան Իսրայել ԱՄՆ Ուկրաինա Բելառուս Պակիստան |
Military of Azerbaijan Վիքիպահեստում |
Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005 թվականից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հավատարիմ իրենց պարտավորություններին և ստանձնած դերին՝ սպառազինություն չեն մատակարարում Ադրբեջանին, իսկ երրորդ համանախագահ երկիրը՝ Ռուսաստանը, փաստորեն, խախտելով իր պարտավորությունները թե՛ ԵԱՀԿ-ի գծով, թե՛՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի իր պարտականությունների գծով, ամեն կերպ զինում է Ադրբեջանի զինված ուժերն ամենաարդիական զենքերով, ինչը խայտառակ կերպով դրսևորվեց 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ[1]։
Ադրբեջանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։