Ցեֆտրիաքսոն
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ցեֆտրիաքսոն, իրացվում է նաև Ռոցեֆին առևտրային անվամբ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար[1]։ Դրանք են՝ միջին ականջի բորբոքում, էնդոկարդիտ, մենինգիտ, թոքաբորբ, ոսկրային և համակցված վարակներ, ներորովայնային վարակներ, մաշկի վարակներ, միզուղիների վարակներ, գոնորեա և կանացի վերարտադրողական օրգանների բորբոքում[1]։ Այն կիրառվում է նաև վիրահատությունից առաջ և կենդանու կծածից առաջացած վերքի հնարավոր վարակը կանխելու համար[1]։ Ցեֆտրիաքսոնը կիրառվում է ներերակային և միջմկանային ներարկումների ձևով[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 73384-59-5 |
PubChem CID | 5479530 |
DrugBank | DB01212 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.070.347 |
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ ցավ ներարկման տեղում և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններն են` C. difficile բակտերիայով պայմանավորված փորլուծություն, հեմոլիտիկ սակավարունություն (անեմիա), լեղապարկի հիվանդություն և ջղաձգումներ[1]։ Պենիցիլինի նկատմամբ նախկինում անաֆիլաքտիկ ռեակցիա ունեցող անձանց խորհուրդ չի տրվում կիրառել ցեֆտրաքսոն, սակայն առավել թույլ ռեակցիաներ ունեցող անձինք այն կարող են օգտագործել[1]։ Ներերակային ներարկումը չպետք է ուղեկցվի կալցիում պարունակող լուծույթների ներերակային ներարկումով[1]։ Կան նախնական ապացույցներ, որ ցեֆտրիաքսոնը համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ[2]։ Ցեֆտրիաքսոնը երրորդ սերնդի ցեֆալոսպորին է, որը կանխում է բակտերիայի շուրջ բջջապատի ձևավորմանը[1]։
Ցեֆտրիաքսոնը հայտնաբերվել է վաղ 1980֊ական թվականներին Հոֆֆման Լյա Ռոշ ֆիրմայի կողմից և իրացվում է Ռոցեֆին առևտրային անվամբ[3]։ Այն ընդգրկված է առողջապահության համակարգում անհրաժեշտ առավել արդյունավետ ու անվտանգ Հիմնական դեղերի ԱՀԿ մոդելային ցանկի մեջ[4]։ Առկա է նաև գեներիկ դեղի տեսակներով[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացած երկրներում մեծածախ գինը ըստ դեղաչափի 0,2-2,32 ամերիկյան դոլար է[5]։ ԱՄՆ֊ում բուժման կուրսը սովորաբար 25 ամերիկյան դոլարից քիչ է[6]։