քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ցեզիումի բրոմիդ, CsBr, բրոմի և ցեզիումի բինար, անօրգանական միացություն, բրոմաջրածնի ցեզիումային աղը։ Անգույն (բյուրեղային վիճակում) նյութ է՝ իոնային բյուրեղացանցով․ լավ է լուծվում ջրում, սուբլիմացիայի չի ենթարկվում, ունի ջերմային կայունություն։ CsBr-ի բյուրեղային ցանցը խորանարդային է, որը նման է CsCl-ի կառուցվածքին։
Ցեզիումի բրոմիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | ցեզիումի բրոմիդ |
Ավանդական անվանում | ցեզիումի բրոմիդ |
Քիմիական բանաձև | BrCs |
Ռացիոնալ բանաձև | CsBr |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ |
Մոլային զանգված | 3,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 4,43 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 637 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 1297 °C[2] °C |
Գոյացան էնթալպիա | −406 կՋ/մոլ[2] կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,6984[3] |
Դասակարգում | |
CAS համար | 7787-69-1 |
PubChem | 24592 |
EINECS համար | 232-130-0 |
SMILES | [Br-].[Cs+] |
ЕС | 232-130-0 |
RTECS | FK9275000 |
ChEBI | 22994 |
Թունավորություն | |
Թունավորություն | 1400[4] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ցեզիումի բրոմիդը վառ արտահայտված իոնային կառուցվածքով նյութ է, որտեղ ամեն Cs+ իոն շրջապատված է բրոմի ութ Br− իոնով։ Իոնացման էներգիան կազմում է I = 7,78 Էվ[5]․[էջ 373]։ Ատոմացման էներգիան (Eատ)՝ 395 կՋ/մոլ[5]․[էջ 380]։ Ցեզիումի բրոմիդը գազային վիճակում առաջացնում է Cs2Br2 բանաձևով դիմեր միացություն, որն ունի շեղանկյուն կառուցվածք[6]։
Միացության բյուրեղային ցանցը խորանարդային է, տարրական (α-CsBr), տարածական խումբը՝ P m3m, a = 0,429 նմ, Z = 1։
Տաքացման պայմաններում α-CsBr-ը մոդիֆիկացվում է՝ դառնալով β-CsBr (NaCl-ի նման)[7]․[էջ 91]։ Տարածական խումբը՝ F m3m, a = 0,723 նմ, Z = 4։ Բյուրեղային ցանցի էներգիան՝ U = 625,9 կՋ/մոլ[7]․[էջ 101]։ Cs-Br կապի երկարությունը գազային վիճակում կազմում է 307 պիկոմետր[6], հեղուկ վիճակում՝ 355 պիկոմետր, պինդ վիճակում՝ 362 պիկոմետր[8]։ Ցեզիումի բրոմիդի բյուրեղները հեղուկ գալիումի հետ տաքացնելիս դիլոկացիայի են ենթարկվում, հանգեցնում է անբնական ճկունության և միացության առաձգականության[9]։
Տարրերի զանգվածային բաժինները․ Cs 62,45 %, Br 37,55 %։
Ցեզիումի քլորիդը նորմալ պայմաններում անգույն (մեծ բյուրեղային տեսքով) կամ սպիտակ (փոշու նման) միացություն է, որը լավ է լուծվում ջրում (100 գ H2O-ում 123,3 գրամ CsBr՝ 50 °С-ում, 214 գ՝ 80 °С-ում)[5]․[էջ 620]։ Լուծման ջերմությունը ջրում, սենյակային պայմաններում կազմում է −25,96 կՋ/մոլ[10]։ Բյուրեղահիդրատներ չի առաջացնում[11]։ Ջրային լուծույթում բյուրեղանալով առաջացնում է անջուր խորանարդային բյուրեղներ կամ անջուր շեղանկյունաձև դոդեկաեդրեր[7]․[էջ 100]։
Ցեզիումի բրոմիդի ջրային լուծույթի խտությունը 20 °C ջերմաստիճանում[5]․[էջ 645]․
1 % | 2 % | 4 % | 6 % | 8 % | 10 % | 12 % | 14 % | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Խտություն, գ/լ | 1006,1 | 1014,1 | 1030,5 | 1047,3 | 1064,7 | 1082,7 | 1101,2 | 1120,3 |
16 % | 18 % | 20 % | 22 % | 24 % | 30 % | 35 % | 40 % | |
1140,1 | 1160,5 | 1181,7 | 1203,6 | 1226,3 | 1299,7 | 1367,6 | 1442,8 |
Միացությունը լուծվում է մեթանոլում, էթանոլում․ լավ է լուծվում մրջնաթթվում և հիդրազինում, վատ է լուծվում ացետոնում, եթերներում, պիրիդինում, ացետոննիտրիլում, նիտրոբենզոլում[11]։
Լավ է լուծվում բրոմաջրածնական թթվում։ CsBr-ի առավելագույն կոնցենտրացիայի և HBr-ի տարբեր կոնցենտրացիաների կախումը 25 °C ջերմաստիճանային պայմաններում[11]․
HBr-ի կոնցենտրացիա, % | 5 % | 10 % | 15% | 20 % | 25 % |
---|---|---|---|---|---|
CsBr-ի կոնցենտրացիա, % | 49,0 | 40,6 | 33,3 | 27,9 | 23,4 |
Հիմնական թերմոդինամիկական բնութագրեր[5]․[էջ 462, 532]․ գազային վիճակում․
բյուրեղային վիճակում
Լաբորատոր պայմաններում ցեզիումի բրոմիդը ստացվում է հիդրօքսիդների, կարբոնատների, հիդրոկարբոնատների կամ սուլֆիդների և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից․
Մեկ այլ տարբերակ է ցեզիումի կարբոնատի և կալցիումի բրոմիդի կամ բարիումի բրոմիդի միջը փոխանակային ռեակցիայից․
Ցեզիումի բրոմիդը բավականին կայուն միացություն է։ Գազային բաղադրությամբ՝ 2100-2400 կելվին պայմաններում, դիսոցման հաստատունը չի գերազանցում 0,025-ը[12]։
Ցեզիումի քլորիդի ջրային լուծույթը փոխազդում է հեղուկ բրոմի հետ, որի հետևանքով առաջանում է ցեզիումի դիբրոմբրոմատ[13]․
Քլորի հետ փոխազդելով առաջացնում է ցեզիումի դիքլորբրոմատ[14]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.