Տոննա
From Wikipedia, the free encyclopedia
Տոննա (ֆր.՝ tonne, միջնադարյան լատին․՝ tunna — տակառ), զանգվածի մետրական միավոր՝ արտահամակարգային միավոր, թույլատրվում է կիրառել Միավորների միշազգային համակարգի կիլոգրամ միավորին զուգահեռ։ Նշանակվում է «տ» (միջազգային նշանակումը՝ «t»)։ Մեկ տոննան հավասար է 1,000 կիլոգրամի[1][2][3][4]։
ԱՄՆ֊ում այս միավորը կոչվում է մետրական տոննա[5]։
Տոննա անունն են կրում նաև այլ միավորներ՝
- Ամերիկյան տոննա (կարճ տոննա) = 907,18474 կիլոգրամ,
- Անգլիական տոննա (երկար տոննա) = 1016,0469088 կիլոգրամ։