Միավորների միջազգային համակարգ, ՄԻ համակարգ, ֆիզիկական մեծություններիմիավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել Չափերին և կշիռների XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայություն)։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անվանման սկզբնատառերի)։
ՄՀ յոթ հիմնարար միավորները և իրենց սահմանումների փոխկապվածությունը։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևից․ կելվին (ջերմաստիճան), վայրկյան (ժամանակ), մետր (երկարություն), կիլոգրամ (զանգված), կանդելա (լույսի ինտենսիվություն), մոլ (նյութի քանակ) և ամպեր (էլեկտրական հոսանք). Վայրկյանը, կելվինը և կիլոգրամը, սահմանված են այլ միավորներից անկախ։ Մետրը սահմանված է լույսի արագության միջոցով, այդպիսով կախված է վայրկյանի սահմանումից։ Այլ հիմնական միավորների սահմանումները ավելի բարդ են։