Երկարություն
առարկայի գծային բնութագիր, ֆիզիկական մեծություն, երկրաչափական իմաստով առարկայի ամենաերկար չափը / From Wikipedia, the free encyclopedia
Երկարություն, հեռավորության չափման միավոր։ Միավորների համակարգերի մեծ մասում ընտրվում է երկարության հիմնական միավոր, որից ստացվում են մնացած միավորները։ Միավորների միջազգային համակարգում երկարության հիմնական միավորը մետրն է։
Սովորաբար երկարությամբ հասկանում են ֆիքսված օբյեկտի ամենաձգված հատվածի չափը[1]։ Սակայն, այս պնդումը միշտ ճիշտ չէ և այն երբեմն կարող է կապված լինել օբյեկտի դիրքից։
Ֆիքսված օբյեկտի երկարության համար օգտագործվում են բազմաթիվ եզրեր։ Այդ թվում բարձրություն՝ ուղղահայաց երկարության համար և լայնություն կամ խորություն։ Բարձրություն եզրը կիրառվում է, երբ գոյություն ունի հիմք, որից հաշվվում է ուղղահայաց երկարությունը։ Խորություն եզրը կիրառվում է եռաչափ օբյեկտի երրորդ չափայնությունը նշելու համար[2]։
Երկարությունը միաչափ տարածության չափն է, իսկ մակերեսը և ծավալը՝ համապատասխանաբար երկչափ և եռաչափ տարածությունների չափերն են։