ՄՀ հիմնական միավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային համակարգի հիմնական միավորներ (ՄՀ), միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական չափման միավորները (ֆր.՝ International Système de grandeurs, անգլ.՝ International System of Quantities, ISQ), որոնք չափերի գլխավոր կոնֆերանսում ընդունվել են որպես ՄՀ հիմնական միավոր։ ՄՀ հիմնական մեծություն են համարվում երկարությունը, զանգվածը, ժամանակը, հոսանքի ուժը, ջերմադինամիկական ջերմաստիճանը, նյութի քանակը և լույսի ուժը։ Դրանց համապատասխան չափման միավորներն են՝ մետր, կիլոգրամ, վայրկյան, ամպեր, կելվին, մոլ և կանդելա[1][2]։
ՄՀ միավորները պաշտոնապես լրիվ նկարագրված են և մեկնաբանված ՄՀ Բրոշյուրա գործող խմբագրության մեջ (ֆր.՝ Brochure SI, անգլ.՝ The SI Brochure) և ի լրացում դրան՝ Չափ ու կշռի միջազգային բուրոյում (ՉԿՄԲ) հրապարակվածներն ու ՉԿՄԲ կայքում ներկայացվածները[1][3]։
Մնացած բոլոր միավորները հանդիսանում են ածանցյալ միավորներ և առաջանում են հիմնական միավորներից, ֆիզիկական մեծությունները կապող հավասարումների միջոցով։
Հիմնական միավորը՝նույն չափայնոթյան դեպքում, կարող է նաև օգտագործվել ածանցյալ միավորում։ Օրինակ տեղումների քանակը որոշվում է ծավալի և մակերեսի հարաբերությամբ և ՄՀ-ում արտահայտվում է մետրերով։ Այդ դեպքում մետրն օգտագործվում է որպես միավորի կոհերենտ ածանցիալ[2][4]։
Հիմնական միավորների անուններն ու նշանակումը կատարվում են փոքրատառերի միջոցով, բացառությամբ, գիտնականների անունը կրող միավորների։