Տո Նգոք Վան (վիետ․՝ Tô Ngọc Vân), (նաև հայտնի որպես Տո Տու, 1906[1][2], Nghĩa Trụ, Văn Giang, Hưng Yên, Վիետնամ - 1954[1][2], Դեո Լունգ Լո, Վիետնամ), վիետնամցի նկարիչ։ Նրա նկարներից մի քանիսը ցուցադրվում են Վիետնամի գեղարվեստի ազգային թանգարանում[3][4]։ Նա ֆրանսիացիների հետ պատերազմի ընթացքում հյուսիսային գոտում դասավանդել է դիմադրության արվեստի դասընթաց։ Նա մահացել է Դենբենֆու ճակատամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով[5]։ Նա առաջիններից էր, որ ստացել է Հո Շի Մին մրցանակը 1996 թվականին։

Արագ փաստեր Տո Նգոք Վան, Կեղծանուն ...
Տո Նգոք Վան
Thumb
ԿեղծանունÁi Mỹ, TNV և Tô Tử
Ծնվել է1906[1][2]
ԾննդավայրNghĩa Trụ, Văn Giang, Hưng Yên, Վիետնամ
Վախճանվել է1954[1][2]
Մահվան վայրԴեո Լունգ Լո, Վիետնամ
Քաղաքացիություն Վիետնամ
ԿրթությունHanoi College of Fine Arts? (1931)
Մասնագիտություննկարիչ և արվեստի քննադատ
Թեմաներյուղաներկ և Փոստային նամականիշ
Ուշագրավ աշխատանքներYoung Woman with Lilly?
Պարգևներ
 Tô Ngọc Vân Վիքիպահեստում
Փակել

Նա Bưởi դպրոցում աշխատել է որպես նկարչության ուսուցիչ, Հնդկաչինի գեղարվեստի դպրոցում՝ որպե պրոֆեսոր և Việt Bắc արվեստի դպրոցում՝ որպես տնօրեն։ Նա նշանակալի ազդեցություն է ունեցել Վիետնամի արվեստագետների բոլոր սերունդների վրա[6]։

Վանը թղթակցել է Tự Lực văn đoàn (Ինքնազարգացման գրական խումբ) կոչվող ամսագրերին՝ նկարելով ծաղրանկարներ ներկա իրադարձությունների, սոցիալական խնդիրների և առօրյա կյանքի մասին[7]։

Տո Նգոք Վան խառնարանը Մերկուրի մոլորակի վրա անվանվել է նրա պատվին[8]։

Կյանք և կարիերա

Thumb
Երիտասարդ աղջիկը շուշանի կողքին

Նգոք Վանը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 15-ին (չնայած որոշ աղբյուրների նշում են 1908 թվականը) Հունգ Յեն նահանգի Վան Գյան շրջանի Սուան Կաու գյուղում։

Նգոք Վանը աղքատ ընտանիքում էր ծնվել, նա ավագ դպրոցի երրորդ տարում դպրոցից դուրս է եկել՝ հետևելու նկարիչ դառնալու իր երազանքին։ 1926 թվականին՝ Վիետնամի գեղարվեստի համալսարանի ստեղծման առաջին իսկ տարում, Նգոք Վանը կարողացել է հանձնել ընդունելության քննություն և համալսարանն ավարտել է երկու տարի անց։ Նգոք Վանը իր արվեստի գործերում շատ վայրեր է նկարել, այդ թվում՝ Բանգկոկը, Հուեն և Պնոմպենը։ Նա նաև եղել է գրող ու արվեստի քննադատ արվեստի մամուլում։ Նա համագործակցել է Վիետնամական Phong Hóa và Ngày Nay և Thanh Nghị ամսագրերի հետ[9]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.