Ուիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» ստեղծագործության կերպար From Wikipedia, the free encyclopedia
Տիտանիա (անգլ.՝ Titania, /tɪˈtɑːniə/ )[2], Ուիլյամ Շեքսպիրի 1595–1596 թվականներին գրած «Ամառային գիշերվա երազ» կատակերգության կերպար, փերիների թագուհի։
Տիտանիա | |
---|---|
Տեսակ | «Ամառային գիշերվա երազ» ստեղծագործության կերպար, փերի, դիցաբանական կերպար, գրական հերոս, operatic character?, կոմիքսների կերպար և թատերական կերպար |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Տիտանիա |
Ամուսին | Օբերոն[1] |
Titania Վիքիպահեստում |
Տիտանիան փերիների և էլֆերի թագավոր Օբերոնի կինն է։ Տիտանիան և Օբերոնը հզոր բնական ոգիներ են, որոնք միասին երաշխավորում են մարդու և բնական աշխարհների պտղաբերությունը կամ առողջությունը։ Այնուամենայնիվ, նրանց գժտությունը լրջորեն խաթարել է երկու աշխարհները, ինչպես Տիտանիան մանրամասնորեն բացատրում է Գործողություն 1-ին Տեսարան 2-ում, որն ավարտվում է. «Եվ այս բոլոր չարիքների շարանը ծնվում է մեր կռիվներից, մենք նրանց ծնողներն ենք, նրանց նախնիները»։
Տիտանիա և Օբերոն անունները կարող են երկուսն էլ անորոշ դասական հնչել, բայց ոչ մեկը դասական դիցաբանության կերպար չէ։ Անգլիական հեթանոսությամբ երբեմն դատապարտվում են որպես կախարդություն. բայց Շեքսպիրն իր հեթանոս փերիներին միահյուսում է հունահռոմեական գրականության ավելի հայտնի դիցաբանության հետ՝ Տիտանիային և Օբերոնին կապելով Թեսևսի լեգենդի հետ[3]։
Շեքսպիրը, հավանաբար, վերցրել է Տիտանիա անունը Օվիդիուսի «Մետամորֆոզներ» պոեմից, որտեղ տիտանների դուստրերը տիտանիաներ են` տիտաններից ծնվածներ։ Իռլանդական և բրիտանական առասպելաբանությունում` ավանդական բանահյուսության մեջ փերիների թագուհին անուն չունի։ Շեքսպիրի ազդեցությամբ հետագայում գեղարվեստական գրականությունում հաճախ օգտագործել է Տիտանիա անունը փերիների թագուհու կերպարների համար։
Շեքսպիրի «Տիտանիան» գլխավոր դեր ունի «Ամառային գիշերվա երազ» ենթասյուժեներից մեկում։
Տիտանիան շատ հպարտ արարած է և նույնքան հզոր, որի հետ պետք է պայքարել այնպես, ինչպես նրա ամուսնու՝ Օբերոնի հետ։ Նա և Օբերոնը ամուսնական վիճաբանության մեջ են, թե նրանցից ով պետք է պահի հնդիկ սուլթանից գողացած և տեղփոխած նորածին տղային[4]։ Հենց այս վեճն է մղում սյուժեն՝ ստեղծելով պիեսի մյուս հերոսների խառնաշփոթն ու իրարանցումը։
Օբերոնի ծառա Պակի հմայությունների արդյունքում Տիտանիան գերբնականորեն սիրահարվում է «կոպիտ մեխանիկ» (բանվոր) ջուլհակ Նիք Բոթոմին, որին Պակը տվել էր էշի գլուխ` համարելով, որ դա ավելի է համապատասխանում նրա բնավորությանը։ Կախարդանքի ազդեցության տակ գտնվող Տիտանիան կորցնում է նախկինում ունեցած հզոր հատկանիշները և փոխարենը սկսում է քծնել ու հաճոյանալ Բոթոմին[5]։
Այն բանից հետո, երբ Օբերոնը և Պակը բավականություն են ստանում տեսնելով, թե ինչպես է Տիտանիան հիմարացել` «հրեշի» սիրուն արժանանալու համար[6], Օբերոնը հետ է շրջում կախարդանքը և թագավորն ու թագուհին վերամիավորվում են այն բանից հետո, երբ Տիտանիան արտասանում է. «Ինչ տեսիլքներ եմ ես տեսել։ Կարծում էի, որ ես էշին եմ սիրահարված»[7]։ Պիեսի ավարտին Տիտանիան և Օբերոնը փերիական օրհնանք են հղում պիեսի հերոսների ամուսնություններին։
Ըստ Փոլ Ա. Օլսոնի` Տիտանիայի սիրահարվելը Բոթոմին հունական դիցաբանության հին Կիրկեի պատմության հակառակ շարադասումն է` ինվերսիան[8]։ Այս դեպքում իրավիճակը կերպարի դեմ է շրջված, և էլֆերի թագուհին ոչ թե իր երկրպագուներին է կենդանիներ դարձնում, այլ ստիպված է սիրել էշին` կերպարանափոխված Բոթոմին։
Տիտանիան հայտնվել է բազմաթիվ այլ նկարներում, բանաստեղծություններում, պիեսներում և այլ ստեղծագործություններում։ Շեքսպիրի ստեղծագործության կերպարներին, թերևս ամենավաղը հիշատակել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն 1770-ական թվականներին, Ֆաուստ I- ում, որտեղ Տիտանիան և Օբերոնը նշում են իրենց ամուսնության ոսկե տարեդարձը[9]։
Այնուհետև Կառլ Մարիա ֆոն Վեբերն է օգտագործել Տիտանիայի, Օբերոնի և Պակի կերպարները իր օպերայում խոսակցական երկխոսությամբ, որը գրվել է 1825-1826 թվականներին Օբերոն օպերայում, բայց այս անգամ իրադարձությունները տեղի են ունենում Կարլոս Մեծի օրոք[10]։
Ալֆրեդ, Լորդ Թեննիսոնի 1892 թվականի «Անտառապահները» պիեսում[11]` Ռոբին Հուդի մասին պատմությունում կարճ հատված կա Տիտանիայի՝ փերիների թագուհու հետ[12]։
Տիտանիան՝ Ուրանի արբանյակներից մեկը, անվանվել է Շեքսպիրի կերպարի պատվին։ Տիտանիայի բոլոր արբանյակները (ներառյալ Օբերոնը ) անվանվել են ի պատիվ Ուիլյամ Շեքսպիրի կամ Ալեքսանդր Պոպի ստեղծագործությունների կերպարների[13]։
Տիտանիան նաև հայտնվում է «Գարգոյլիներ» (Gargoyles) մուլտֆիլմում, որը արտադրել է Walt Disney ընկերության Television Animation -ը։ Ֆիլմը սկզբնապես հեռարձակվել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 1997 թվականի փետրվարի 15-ը։ Օբերոնն ու Տիտանիան 1001 տարի ամուսնալուծված են, սակայն սերիալի ընթացքում նորից ամուսնանում են։ Նաև պարզվում է, որ Տիտանիան Հալքիոն Ռենարդի (ֆրանսերեն ռենարդ անգլերեն ֆոքս է (աղվես)) նախկին կինն է` Անաստասիա Ռենարդը, որոնց դուստրն իր անունը փոխել է` Ֆոքսն։ Տիտանիան հիշատակվում է որպես «Երրորդ ռասայի թագուհի» և մահկանացու թագուհի է։ Տիտանիա/Անաստասիա կերպարը հնչյունավորել է Քեյթ Մալգրյուն[14]։
1999 թվականի «Ամառային գիշերվա երազանք» պիեսի կինոադապտացիայի մեջ Տիտանիայի դերը կատարում է Միշել Պֆայֆերը[15]։
2016 թվականին Տիտանիա անունով կերպար է ավելացվել Warframe- ի երրորդ դեմքի հրաձիգ անվճար դերային-օնլայն խաղում` որպես տիտղոսակիր Warframe-երից մեկը՝ թիթեռնիկ-ածելու և հեքիաթային տարբեր ունակություններով[16]։
«Հին մոգերի հարսնացուն» (魔法使いの嫁 - Մահոցուկայի նո յոմե) մանգա (ճապոնական կոմիքս) անիմեում, որը հեռարձակվել է 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի մարտը, փերիների թագուհու անունը Տիտանիա է։ Նրա ամուսնու անունը նույնպես Օբերոն է[17]։
Fairy Tail մանգա անիմեում, որը սերիալացվել է 2006 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հուլիսը և հեռարձակվել որպես սերիալ 2009-2019 թվականներին, Էրզա Սքարլեթ կերպարը սուսերուհի է, որի մականունը «Տիտանիա՝ փերիների թագուհի» է՝ որպես «Fairy Tail» գիլդիայում կին կախարդներից ամենահզորը։
BBC-ի 2016 թվականի հեռուստատեսային ադապտացիայի մեջ Տիտանիային մարմնավորում է Մաքսին Փիկը։ Տարբերակը հայտնի է Տիտանիայի և Հիպոլիտայի համբույրով[18]։
Տիտանիան «Mega Man Zero 4» համակարգչային խաղի հիմնական ղեկավարներից մեկն է։ Խաղը ստեղծվել է 2005 թվականին։ Կերպարը կոչվում է Սոլ Տիտանիա, նաև Atlas moth (Ատլասի ցեց թիթեռնիկ)։
Տիտանիան Ջիմ Բաթչերի «Դրեզդենյան ֆայլերը» առեղծվածային նովելների շարքից փերիների ամառային արքունիքի թագուհին է։ Շարքի առաջին մասը թողարկվել է 2005 թվականին[19]։
Ուիլյամ Դյուբուայի «Թխադեմ արքայադուստրը»[20] գիրքը նվիրված է[21]. «Ձերդ Գերազնցություն գեղեցկուհի Տիտանիա XXVII-ին, Նրա ողորմածությամբ` Փերիների թագուհուն»[22]։
Final Fantasy XIV: Shadowbringers- դերային օնլայն խաղում, որը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին, Տիտանիան սյուժեում հայտնվում է որպես հակառակորդ։ Գեղարվեստական գրականության մեջ «Տիտանիա» անունը փերիների տիրակալի տիտղոս է, այլ ոչ թե ինքնին անհատի անուն[23]։
Shin Megami Tensei վիդեոխաղերի շարքում Տիտանիան վարձու Դեմոն` հրեշ է, ինչպես իր ամուսինը՝ Օբերոնը[24]։
Bridge Theatre բեմադրության մեջ Տիտանիան, որը մարմնավորում է Գվենդոլին Քրիստին, ներկայանում է Օբերոնի հետ դերերը փոխած։ Օրինակ, Տիտանիան է սիրո կախարդանքը դնում է Օբերոնի վրա, որը սիրահարվում է Պակին։
Vertigo Comics հրատարակչության թողարկած Նիլ Գեյմանի «Ավազե մարդը» (The Sandman) կոմիքսների գրքում, որը լույս է տեսել 75 թողարկումով 1989 թվականի հունվարից մինչև 1996 թվականի մարտը, Տիտանիան կառավարում է փերիներին իր կողակից Օբերոնի հետ և, ըստ լուրերի, Երազների տիրակալի երբեմնի սիրահուն է եղել։ Մի թողարկման մեջ պատմվում է, որ Ուիլյամ Շեքսպիրը «Միջամառային գիշերվա երազը» ստեղծել է «Երազների տիրակալի» պատվերով, որն այն նվիրում է Տիտանիային որպես նվեր փերիներից, որպեսզի փերիները չմոռացվեն Արթմնի աշխարհում[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.