From Wikipedia, the free encyclopedia
Իմաի Տադասի (ճապ.՝ 今井 正, հունվարի 8, 1912[2][3], Տոկիո, Ճապոնիա - նոյեմբերի 22, 1991[2][4][3], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա և Սոկա, Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի կինոռեժիսոր։
Տադասի Իմաի ճապ.՝ 今井 正[1] | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1912[2][3] |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | նոյեմբերի 22, 1991[2][4][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա կամ Սոկա, Սայտամա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Ibaraki University? |
Երկեր | Numazu Military Academy? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Tadashi Imai Վիքիպահեստում |
Իմաի Տադասին ծնվել է 1912 թվականին, Տոկիոյում։ Սովորել է Տոկիոյի համալսարանում։ 1939 թվականին «Նումաձուի ծովային ակադեմիան» նկարով մուտք է գործել կինոարվեստ։ Ֆիլմերից են՝ «Ժողովրդի թշնամիները» (1946), «Կապույտ լեռները» (1949), «Մինչև մեր հաջորդ հանդիպումը» (1950), «Եվ, այնուամենայնիվ, մենք ապրում ենք» (1951), «Բրինձ» (1957), «Կենդանի ենք» (1957), «Վրեժ» (1964), «Առանց կամրջի գետը» (1969, 1-2 սերիաներ), «Նրա անունը Օ-էն էր» (1971, ըստ Ջ. Օ'Խարեի), 1956 թվականին Կարլովի Վարիի 9-րդ միջազգային, ինչպես նաև 1957 թվականին Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոներում մրցանակների արժանացած «Մթության օրը ցերեկով» (1956), «Պատմվածք անաղարտ սիրո մասին» (1957), «Կիկուն և Իսամուն» (1959), «Էշիգոյի պատմությունը» (1964), «Սպասավորը» (1969), «Առանց ապրելու իրավունքի» (1969), «Էն անունով կինը» (1971), «Ռազմա-ծովային նավատորմի երիտասարդ զինվորները» (1972) և «Եղբայր և քույր» (1979) կինոնկարները։ Իմաիի ֆիլմերում արտացոլված են Ճապոնիայի սոցիալական պրոբլեմները՝ հյուծիչ աշխատանքը, գործազրկությունը, խոշոր կոնցերների մեքենայությունները։
Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 22-ին Տոկիոյում։
Արժանացել է խաղաղության մրցանակի (1951)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.