![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Vladimir_Grigoryevich_Shukhov_1891.jpg/640px-Vladimir_Grigoryevich_Shukhov_1891.jpg&w=640&q=50)
Վլադիմիր Շուխով
From Wikipedia, the free encyclopedia
Վլադիմիր Գրիգորևիչ Շուխով (ռուս.՝ Bлади́мир Григо́рьевич Шу́хов, օգոստոսի 28, 1853(1853-08-28)[1], Grayvoron, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 2, 1939(1939-02-02)[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ինժեներ և գիտնական։ ԽՍՀՄ պատվավոր ակադեմիկոս (1929 թվական, թղթակից անդամ 1928 թվականից), աշխատանքի հերոս (1932 թվական), համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ (1927 թվական)։
1876 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նավթային արդյունաբերության տեխնիկային, ջերմատեխնիկային և շինարարական գործին։
Հեղինակ է բազմաթիվ գյուտերի, բոցամուղ (1880 թվական), էրլիֆտ, նավթամուղներ, ջրախողովակային հնոցներ (1890 թվական), թաթորման հարմարանք (1891 թվական), ծածկերի և վերնածածկերի ինքնատիպ կոնստրուկցիաներ, հիպերբոլոիդ աշտարակ (1896 թվական), Մոսկվայի ռադիոհեռագրային կայանի աշտարակ (1921)։ Շուխովի ղեկավարությամբ նախագծվել և կառուցվել են շուրջ 500 կամուրջ, մեծ թվով կառույցներ և կոնստրուկցիաներ։