Նավթամուղ

From Wikipedia, the free encyclopedia

Նավթամուղ

Նավտամուղ, կառույցների համալիր՝ նավթը և դրա վերամշակման արդյունքները հանույթի կամ արտադրման վայրից սպառման կամ փոխաբեռնման (երկաթուղային կամ ջրային տրանսպորտի) կետերը տեղափոխելու համար։ Նավթամուղը կազմված է ստորգետնյա կամ ստորջրյա խողովակաշարից, գծային ամրանից, նավթավերամղման գլխամսաային և միջանկյալ պոմպակայաններից, նավթամբարից, գծային և օժանդակ կառույցներից։ Մագիստրալային նավթամուղով հում նավթը և նավթամթերքները տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր։

Նավթամուղ խողովակաշար Ալյասկայում

Մագիստրալային նավթամուղի տրամագիծը 200-ից 1200 մմ է, ճնշումը՝ 5—6 Մն/սմ2 (50— 60 կգ/սմ2)։ Մագիստրալային նավթամուղի հիմնական պարամետրերն են՝ երկարությունը, արտադրողականությունը, տրամագիծը, ճնշումը և վերամղման կայանների թիվը։ Առաջին երկու պարամետրերը ընտրվում են նախապես, մյուսները որոշում են հաշվարկի միջոցով։ Նավտամուղի կառուցման համար կիրառվում են ածխածնային և ցածրալեգիրված պողպատից խողովակներ։ Մագիստրալային նավտամուղի հաշվարկի ժամանակ մեծ դեր են խաղում տեղավւոխվող նավթի և նավթամթերքների մածուցիկությունն ու խտությունը։ Խողովակները հողային կոռոզիայից և թափառող հոսանքներից պաշտպանելու համար օգտագործում են հակակոռոզիոն մեկուսացում և կիրառում պաշտպանության էլեկտրաքիմիական մեթոդներ։ Մատուցման նավտամուղ նախատեսված է նավթը հանքերից և նավթամթերքները վերամշակման գործարաններից, համապատասխանաբար, մագիստրալային նավտամուղի և նավթամթերքամուղի գլխամասային կառույցներ տեղափոխելու համար։ Մատուցման նավտամուղերն ունենում են մինչև մի քանի տասնյակ կմ երկարություն։ Հանքային, գործարանային և նավթաբազային խողովակաշարերը նախատեսված են նավթի ներքին վերամղման համար։ Առաջին նավթամուղը, որն ուներ 6 կմ երկարություն, կառուցվել է 1865 թվականին, ԱՄՆ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 193

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.