From Wikipedia, the free encyclopedia
Վիոլետա Պալչինսկայտե (լիտ.՝ Violeta Palčinskaitė, նոյեմբերի 20, 1943, Կաունաս, Լիտվա), լիտվացի բանաստեղծուհի, թարգմանիչ, դրամատուրգ և սցենարիստ, երեխաների համար ստեղծագործությունների հեղինակ։ Լիտվական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1978), Լիտվայի Հանրապետության կառավարության մրցանակ մշակույթի և արվեստի բնագավառում (2018)։
Վիոլետա Պալչինսկայտե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա |
1960-1964 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1958 թվականին։ Պալչինսկայտեի բանաստեղծությունների «Žemė kėlė žolę» առաջին ժողովածուն լույս է տեսել 1961 թվականին[1]։ 1964 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է[2]։
Պալչինսկայտեի վաղ շրջանի բանաստեղծություններին բնորոշ են բնական մոտիվները և ինտիմ ապրումները։ Ավելի ուշ պոեզիայում հայտնվում են մելամաղձոտ անցողիկության ու հավերժության («Akmenys žydi», 1963, «Aikštės», 1965, «Kreidos bokštai», 1969, «Laiptai», 1985 ժողովածուներ) և հոգևոր փորձառության („Beldimas į duris“, 1979) թեմաներ։
Մանկության և առօրյա կյանքի մոտիվները գերակշռում են մանկական բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործություններում («Žirnių namelis», 1965, երկրորդ հրատարակություն 1967, «Einu per miestą», 1966, „Braškių karalienė“ 1967, ժողովածուներ), կյանքի իմաստի մասին խոսում է երեխաների համար մատչելի ձևով («Baltosios nykštukės», 1970, երկրորդ հրատարակություն 1981 պոեմում, «Ku-kū, pagalvėlė pūkų!», 1972, «Lietaus nykštukės», 1980, 1987, «Visi ką nors turi», 1988, «Sapnų taškuota sraigė», 1997 ժողովածուներում)։ Բանաստեղծություններին բնորոշ են անսպասելի անձնավորումները, քնարականության և հումորի համադրությունը, երաժշտականությունը, վերափոխման ձևերի բազմազանությունը[1]։
Որպես դրամատուրգ իր դեբյուտը կատարել է 1966 թվականին բեմադրված «Keistuolio planeta» պիեսի սցենարով։ Սցենարը հետագայում վերանայվել է և վերածվել «Ri-ku Ta-ku» պիեսի, որը բեմադրվել և հրատարակվել է նույն թվականին։ Պիեսներին բնորոշ է քնարական և հոգեբանական դրամատիզմը, երեխաների նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքը, ռեալիստական խաղի և հեքիաթի միջև հավասարակշռությունը։ «Aš vejuos vasarą» (բեմադրվել է 1968, 1977, 1983, 2009 թվականներին, հրատարակվել՝ 1969 թվականին), «Septynios snieguolės ir vienas nykštukas» (բեմադրվել է 1976 թվականին, հրատարակվել՝ 1976 թվականին, հրատարակվել՝ 1978, 1986 թվականներին, հրատարակվել է 1969 թվականին) պիեսները մոտ են թատերականացված խաղերին։ „Andrius“ (բեմադրվել և հրատարակվել է 1978), „Kristiano Anderseno rožė“ (հրատարակվել է 1978 թվականին, բեմադրվել՝ 1982 թվականին) պիեսները վերաբերվում են հոգեբանական լուծման ավելի բարդ խնդիրներին։ Կենցաղային տեսարանները զուգորդվում են ռոմանտիկ բարձր ձգտումների բանաստեղծականացման հետ[1]։
Վիոլետա Պալչինսկայտեի պիեսները բեմադրվել են Լիտվայի, ինչպես նաև Կիևի, Լվովի, Մինսկի, Մոսկվայի, Թբիլիսիի և Հելսինկիի թատրոններում[1]։
Սցենարներ է գրել „Andrius“ (1980), «Traukinys į Belzibarą» (1986), «Geležinė princesė» (1988) ֆիլմերի համար։ Բոլոր երեք ֆիլմերի ռեժիսորը եղել է Ալգիրդաս Արամինասը։ Վիլնյուսի Երիտասարդական թատրոնում մասնակցել է անգլիացի ռեժիսոր Սթիվեն Պաուելի «Դոն Կիխոտ» պիեսի բեմադրությանը[3]։
Բացի բանաստեղծություններից և պիեսներից, գրել է կոմպոզիտոր Էդուարդաս Բալսիսի «Մի դիպեք կապույտ գլոբուսին» («Nelieskite mėlyno gaublio», հրատարակվել է 1970 թվականին) լիբրետոն, օրատորիայի տեքստը, «Muzika troliui» (2011, երկրորդ հրատարակություն 2012) վիպակը, «Atminties babilonai, arba Aš vejuos vasarą» հուշերի գիրքը (2015)։
Երեխաների համար անգլերենից թարգմանել է ստեղծագործություններ անգլիական բանահյուսությունից և գրողներ Ռոալդ Դալի, Լեմոնի Սնիքետի և մյուսների ստեղծագործությունները։ Լիտվերեն է թարգմանել Վերոնիկա Տուշնովայի պոեզիան։
Պալչինսկայտեի քնարերգությունը և ստեղծագործությունները երեխաների համար թարգմանվել են անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.