Վիլհելմ Լորենց
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Լորենց (գերմ.՝ Karl Wilhelm Lorenz, 1886[1] կամ մարտի 14, 1886(1886-03-14), Կարլսրուե, Գերմանական կայսրություն - 1918[1] կամ հուլիսի 13, 1918(1918-07-13), Մանհայմ, Գերմանական կայսրություն), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
Վիլհելմ Լորենց Karl Wilhelm Lorenz | |
---|---|
Ծնվել է | 1886[1] կամ մարտի 14, 1886(1886-03-14) Կարլսրուե, Գերմանական կայսրություն |
Մահացել է | 1918[1] կամ հուլիսի 13, 1918(1918-07-13) Մանհայմ, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և մաթեմատիկոս |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան[2] |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[2] |
Կառլսռուեյի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, սովորել է աստղագիտություն և մաթեմատիկա Հայդելբերգի համալսարանում։ 1908-ից 1910 թվականներից աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում որպես օգնական։ 1911 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը, և հետագայում աշխատել է բարձրագույն կրթական ոլորտում։ Աստղադիտարանում աշխատելու ընթացքում հայտնաբերել է չորս աստերոիդ։
Ամուսնությունից հետո պարզվել է, որ Լորենցը ունի սրտի հիվանդություն, որից հետո 1918 թվականին նա մահացել է թոքերի բորբոքումից Մանհեյմում։