դերասան (1884–1959) From Wikipedia, the free encyclopedia
Վերներ Կրաուս (գերմ.՝ Werner Krauß, հունիսի 23, 1884[1][2][3][…], Գեստունգսհաուզեն, Զոնեֆելդ, Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 20, 1959[4][5][1][…], Վիեննա, Ավստրիա[4]), գերմանացի դերասան, որը հայտնի է գերմանական էքսպրեսիոնիզմի դարաշրջանի ֆիլմերի դերերով։ Նկարահանվել է 134 ֆիլմում։
Վերներ Կրաուս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 23, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Գեստունգսհաուզեն, Զոնեֆելդ, Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 20, 1959[4][5][1][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վիեննա, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն՝ | Գերմանիա |
Մասնագիտություն՝ | ինքնակենսագիր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0470328 |
Վերներ Յոհաննես Կրաուսը ծնվել է 1884 թվականի հունիսի 23-ին՝ Կոբուրգին մոտ գտնվող Գեստունգսհաուզենում, փոստային պաշտոնյա Պաուլ Կրաուսի և նրա կնոջ՝ Կարոլինա Վուստի ընտանիքում։ Մեծացել է պապի՝ Գեստունգսհաուզենի քահանայի մոտ։ 1887 թվականին, նրա մահից հետո վերադարձել է Վրոցլավ՝ ծնողների մոտ։ 1891 թվականին Կրաուսի հորը տեղափոխել են Լայպցիգ, իսկ այնուհետև հեռացրել և որոշել են տեղափոխել հոգեբուժարան։ 1893 թվականին Կրաուսը մոր հետ միասին վերադարձել է Վրոցլավ։ 1898 թվականից, ընտանիքի ցանկությամբ սովորել է Վրոցլավի ավետարանական ուսուցչական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքում։ 1901 թվականից Կրոյցբերգում մասնակցել է ուսուցչական դասընթացների։ 1902 թվականին Կրաուսին հեռացրել են ինստիտուտից՝ Վրոցլավի թատրոնի բեմում ստատիստ ելույթների պատճառով․ Կրաուսը որոշել է դառնալ դերասան և ելույթ է ունեցել շրջիկ թատերախմբերում և գավառական թատրոններում։ 1913 թվականին տեղափոխվել է Բեռլին, և ընդունվել Մաքս Ռայնհարդի թատրոնի թատերախումբ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ և Քիլում կադետի եռամսյա ծառայությունից հետո ազատվել է[6]։
1916 թվականին Կրաուսը սկսել է կանոնավոր կերպով նկարահանվել կինոներում, քանի որ Ռայնհարդի մոտ հանդես է եկել փոքր դերերով։ Ռիչարդ Օսվալդի «Գոֆֆմանի հեքիաթները» ֆիլմի առաջնելույթից հետո, որի վրա շատ է աշխատել, դրանք նախ և առաջ դետեկտիվներ էին, մելոդրամներ և, այսպես կոչված «լուսավորչական ֆիլմեր»։ Թատրոնում և կինոյում Կրաուսի կարիերայի վերելքը սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ «Դոկտոր Կալիգարիի կաբինետը» (Das Cabinet des dr. Caligari, 1919) ֆիլմում Կրաուսը Կոնրադ Ֆեյդտի հետ գիշերաշրջիկ Չեզարի դերում կարողացել է իր կատարողական ոճը տեղավորել էքսպրեսիոնիստական դեկորացիաների ներքո և դրանով իսկ պահպանել հավասարակշռությունը իրականության և երևակայության միջև[6]։ Ժան Ռենուարը, ում մոտ Վերներ Կրաուսը Էմիլ Զոլի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Նանա» (1926) ֆիլմում խաղացել է Կոմս Մյուֆի դերը, իր հուշերում գրել է, որ նա ստիպել է նրան հասկանալ դերասանների նշանակությունը։ Ընդ որում, Կրաուսը ներողամտորեն է վերաբերվել նրա անփորձությանը որպես բեմադրիչ՝ լինելով «արդեն այն մարդը, որը կմնա, լավագույն դերասան, որը խաղում էր գերմաներեն»[7]։
1923 թվականի նոյեմբերից մինչև 1924 թվականը հունիսը Կրաուսը եղել է Նյու Յորքում, որտեղ մասնակցել Մաքս Ռայնհարդի «Հրաշք» մնջախաղի բեմադրությանը։ Վերադառնալուց հետո Կրաուսն աշխատել է Պետական թատրոնում (1924-1926, 1931-1933), գերմանական թատրոնում (1926-1931) և Վիեննայի Բուրգեթատրում (1928-1929)[6]։
1930-ական թվականների սկզբին գերմանական թատրոնում կատարել է իր ամենահաջողակ և սիրված դերերը՝ Վիլհելմ Ֆոգտը «Կեպենիկի Կապիտան»-ում և Մաթիաս Կլաուզենում «Արևից առաջ»-ում։
1933 թվականի հունվարից պետական թատրոնում պայմանագրի ավարտից հետո կրկին աշխատել է Վիեննայի Բուրգթատրոնում։ Նրա առաջին դերերից մեկը եղել է Նապոլեոնի դերը՝ Բենիտո Մուսոլինիի և Ջովակինո Ֆորցանոյի «Հարյուր օր» պիոսի հիման վրա ներկայացման մեջ։ 1933 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Մինչև մայրամուտը» պիեսով (անգլերեն), հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ 1934 թվականից ի վեր Կրաուսը, բացի Վիեննայում աշխատելուց, կրկին աշխատել է Բեռլինի պետական թատրոնի բեմում։ 1935 թվականին երկար շրջագայության է մեկնել դեպի Լատինական Ամերիկա։ 1937 թվականի ամռանը Զալցբուրգի փառատոնում վերջին անգամ աշխատել է Մաքս Ռայնհարդի հետ. նրա «Ֆաուստա» բեմադրությունում Կրաուսը մարմնավորել է Մեֆիստոյին[6]։
Կրուսը հազվադեպ է հայտնվել ձայնային ֆիլմերում, մինչդեռ հիմնականում մասնակցել է «հատկապես արժեքավոր քաղաքական և հասարակական կապեր ունեցող ֆիլմերի նկարահանումներին», ինչպիսիք են՝ «Ռոբերտ Քոչը, մահվան հաղթողը» (Robert Koch, der Bekämpfer des Todes, 1939), «Հրաժարականը» (Entlassung, 1942) և «Պարացելս»-ը (Paracelsus, 1943):
«Հրեա Զյուս» («Jud Süß», 1940) հակասեմական ֆիլմում Կրաուսը կատարել է հրեաների հինգ տարբեր դերեր, որպեսզի, ռեժիսոր Ֆայտ Հարլանի խոսքով, ցույց տա, որ «այդ բոլոր տարբեր խառնվածքներն ու կերպարները ( ... ), ի վերջո, ունեն մեկ արմատ» (Der Film, 20.01.1940)[6]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Կրաուսին գտել են Զալցկամերգուտի Մոնդսե քաղաքում գտնվող իր տանը։ 1946 թվականի օգոստոսին նրան աքսորում են Ավստրիայից, և նա բնակություն է հաստատում Շտուտգարտում։ 1948 թվականի մայիսին, քաղաքացիական դատավարության երրորդ դատաքննության ընթացքում, նրան դասել են մի խումբ մարդկանց՝ «չնչին արատավորների մակարդակին» շարքին և դատապարտել են վճարել դատական ծախսեր 5000 մարկի չափով - «Զյուս հրեան» կինոնկարին մասնակցելուց բացի, նա մեղադրվում էր նաև 1943 թվականին Բուրգ թատրոնի «Վենետիկի վաճառական» բեմադրությանը Շեյլոքին որպես «հակասեմական ծաղրանկար» նկարագրելու համար[6]։
Կրաուսը վերադառնում է Վիեննա, ստանում ավստրիական քաղաքացիություն և աշխատում Բուրգ թատրոնում։ 1958 թվականի հոկտեմբերի 23-ին «Արքա Լիր» ներկայացման ժամանակ նա ուշագնաց է եղել։ Մահացել է Վիեննայում 1959 թվականի հոկտեմբերի 20-ին շարունակական հիվանդությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.