Բուրգ թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուրգ թատրոն (անգլ.՝ (Imperial) Court Theatre), սկզբնապես հայտնի է եղել որպես «Թատրոն Բուրգի վրա», հետո մինչև 1918 թվականը որպես Հոֆբուրգ թատրոն։ Այն Ավստրիայի Ազգային թատրոնն է Վիեննայում և ամենակարևոր գերմանախոս թատրոններից մեկը աշխարհում[3]։ Բուրգ թատրոնը ստեղծվել է 1741 թվականին և հայտնի է դարձել որպես «Բուրգ» Վիեննայի բնակչության շրջանում[3]։ Թատրոնի մշտական անձնակազմը ստեղծել է ավանդական ոճ և խոսք, որը բնորոշ է Բուրգ թատրոնի բեմադրություններին։
Բուրգ թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն և գործատու |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Գտնվելու վայրը | Ներքին Քաղաք[1][2] |
Հիմնադրման ամսաթիվ | 1741 |
Կայք | burgtheater.at(գերմ.) |
Burgtheater Վիքիպահեստում |
Բուրգ թատրոնը բացվել է 1741 թվականի մարտի 14-ին՝ հիմնադրվելով Ավստրիայի Հաբսբուրգների դինաստիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից, ով ցանկանում էր իր պալատին կից թատրոն ունենալ։ 1776 թվականին նրա որդին՝ Ջոզեֆ II-ը անվանեց այն «Գեմանիայի Ազգային թատրոն»։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Օպերաները բեմադրվել են այստեղ՝ «Առևանգում հարեմից» (1782 թվական), «Ֆիգարոյի ամուսնությունը» (օպերա, 1786 թվական), «Այդպես են վարվում բոլորը» (1790 թվական)։ 1794 թվականի սկզբին թատրոնը անվանվեց Հովբուրգ թատրոն։ Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին սիմֆոնիան բեմադրվել է այնտեղ 1800 թվականի ապրիլի 2-ին։ 1886 թվականի հոկտեմբերի վերջին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» դրամայի բեմադրությունը եղել է վերջինը[4][5]։
Թատրոնի առաջին շենքը միավորվել է Սուրբ Միքայելի եկեղեցու դիմաց գտնվող Հոֆբուրգին։ Այնուհետև տեղափոխվել է Ռինգշտրասե փողոցում գտնվող նոր շինություն 1888 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նախագծված Գոդֆրիդ Զեմպերի և Բարոն Կարլ ֆոն Հասենաուերի կողմից։ 1943 թվականին, Նացիստական կառավարության ներքո, Բուրգ թատրոնում բեմադրվել է հռչակավոր Վենետիկի վաճառականը կատակերգությունը։
1945 թվականի մարտի 12-ին Բուրգ թատրոնը մեծապես վնասվել է ռմբակոծության ժամանակ և մեկ տարի անց՝ 1954 թվականի ապրիլի 12-ին, ավելի է ոչնչացվել հրդեհի կողմից, որի բռնկման պատճառներն անհայտ են։ Պատերազմից հետո թատրոնը վերակառուցվեց 1953 և 1955 թվականների միջև։ Դասական Բուրգ թատրոնի ոճը և Բուրգ թատրոնի գերմաներենը դարձել են միտում գերմանախոս թատրոնների համար։
Մինչ 1776 թվականը թատրոնը պետության կողմից վարձակալվել է Իոհան Կոհարիի կողմից։ 1773 թվականին թատրոնի վարձակալ Իոհան Կոհարին ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց և որպես կուրատոր ընդունեց Ջոզեֆ Կեգլևիչին։ Վերջինս Վենզել թատրոնի ռեժիսորն էր՝ Ֆրանց Անտոն Շպորկի զարմիկը, ով ֆրանսիացի Գալարափող նվագող Անտոնիո Վիվալդիին բերեց Պրահա և Ֆրանց Կեգլևիչի աջակցությամբ ստեղծեց կոմիտե ֆինանսավորման համար։ Վերջինս էլ դարձավ թատրոնի ռեժիսորը 1773 թվականին, սակայն 1776 թվականին Ջոզեֆ Կեգլևիչը թատրոնը ճանաչեց սնանկ, և պետությունը Ջոզեֆ II-ի ղեկավարությամբ այն նորից վերցրեց իր ձեռքը։
Մինչև 1776 թվականը թատրոնը ֆինանսավորվել է Դե ֆակտո, այլ ոչ Դե յուրե Տրնավայի համալսարանի կողմից՝ Հիսուսի միաբանություն կազմակերպության հովանավորությամբ։ Ֆրանցիսկ II պապը 1792 թվականի հուլիսի 4-ին որոշեց թույլատրել նորից թատրոնը վարձակալել, սակայն հնարավոր չեղավ վարձակալ գտնել։ Ուստի Բուրգ թատրոնի ռեժիսորներին չէր թույլատրվում խոնարհվել հանդիսատեսի առջև, քանի որ նրանց բեմադրությունը չէր ավարտվել և չկար նոր վարձակալ։ Ի վերջո 1794-1817 թվականներին Ֆերդինանդ Պալիֆին դարձավ վարձակալ, որի ֆինանսները գալիս էին Բանսկա Շտյավնիցայի հանքարդյունաբերական ինստիտուտից, որն առաջին տեղնիկական համալսարանն էր աշխարհում[6][7][8][9][10]։
Անուն | Սկիզբ | Վերջ |
---|---|---|
12-15 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Künstlerrepublik) | 1776 | 1789 |
Ֆրանց Կառլ Հիերոնիմուս Բրոքման | 1790 | 1790 |
5 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Regiekollegium) |
1790 | 1794 |
Պիտեր ֆոն Բրաուն | 1794 | 1806 |
Ավագ պալատականների ռեժիսորների մի խումբ (ի սկզբանե 8) (Kavaliersdirektion) |
1807 | 1817 |
Ջոզեֆ Շրեյֆյոգել | 1814 | 1832 |
Յոհան Լյուդվիգ Դեյնհարդշտայն | 1832 | 1841 |
Ֆրանց Իգնազ ֆոն Հոլբեյն | 1841 | 1849 |
Հեյնրիխ Լաուբե | 1849 | 1867 |
Ֆրիդրիխ Հալմ | 1867 | 1868 |
Ավգուստ Վոլֆ | 1868 | 1870 |
Ֆրանց ֆոն Դինգելշտեդ | 1870 | 1881 |
Ադոլֆ ֆոն Վիլբրանտ | 1881 | 1887 |
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1887 | 1888 |
Ավգուստ Ֆյորստեր | 1888 | 1889 |
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ | 1889 | 1890 |
Մաքս Բուրքհարդ | 1890 | 1898 |
Փոլ Շլենթհեր | 1898 | 1910 |
Ալֆրեդ ֆոն Բերգեր | 1910 | 1912 |
Հյուգո Թիմիգ | 1912 | 1917 |
Մաքս ֆոն Միլենկովիչ | 1917 | 1918 |
համատեղ ռեժիսորներ՝ Հերման Բար, Մաքս Դեվրենթ և Ռոբերտ Միշել (Dreierkollegium) |
1918 | 1918 |
Ալբերտ Հայնե | 1918 | 1921 |
Անտոն Վիլդգանս | 1921 | 1922 |
Մաքս Պոլսեն | 1922 | 1923 |
Ֆրանց Հերթերիխ | 1923 | 1930 |
Անտոն Վիլդգանս | 1930 | 1931 |
Հերման Ռյոբելինգ | 1932 | 1938 |
Միրկո Ջելուսիչ | 1938 | 1938 |
Ւլրիխ Բետեք | 1938 | 1939 |
Լոթար Մյութհել | 1939 | 1945 |
Ռաուլ Ասլան | 1945 | 1948 |
Էրհարդ Բուշբեք | 1948 | 1948 |
Ջոզեֆ Գիլեն | 1948 | 1954 |
Ադոլֆ Ռոթ | 1954 | 1959 |
Էրնսթ Հոյսերման | 1959 | 1968 |
Փոլ հոֆման | 1968 | 1971 |
Գերհարդ Կիլգերբերգ | 1971 | 1976 |
Աքիմ Բենինգ | 1976 | 1986 |
Կլաուս Պեյման | 1986 | 1999 |
Կլաուս Բաչլեր | 1999 | 2009 |
Մաթիաս Հարթման | 2009 | 2014 |
Կարին Բերգման | 2014 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.