հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Մինասի Օսկանյան (փետրվարի 7, 1955, Հալեպ, Սիրիա), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախարար (1998-ի ապրիլից մինչև 2008-ի ապրիլի 15)։
Վարդան Օսկանյան | |||
| |||
---|---|---|---|
ապրիլ, 1988 - ապրիլի 15, 2008 | |||
Նախորդող | Ալեքսանդր Արզումանյան | ||
Հաջորդող | Էդվարդ Նալբանդյան | ||
Կուսակցություն՝ | Բարգավաճ Հայաստան | ||
Կրթություն՝ | ՀԱՊՀ (1979), Հարվարդի համալսարան, Թաֆթսի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | ||
Ծննդյան օր | փետրվարի 7, 1955 (69 տարեկան) | ||
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ | |||
Հայրը՝ Մինաս Օսկանյանը ծնվել էր Մարաշի շրջանում, ամուսնացել էր Սրբուհի Արքայնի հետ, որի հայրը դաշնակցական էր, իսկ մայրը՝ Վարդանուշ Մեծատուրյանը՝ Միսաք Մեծարենցի հարազատ հորեղբոր աղջիկը[1]։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1979) և Բոստոնի (ԱՄՆ) Թաֆթս համալսարանը (1983), Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցը (1986 թվականին) և Ֆլետչերի համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (1992)։ 1990-1992 թվականներին՝ իր հիմնած «Հայկական միջազգային ամսագիր» (անգլերեն) պարբերականի խմբագիր։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ։ 1994 թվականի նոյեմբերից 1997 թվականի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1994 թվականից 2008 թվականի ապրիլը, միաժամանակ՝ գլխավորում է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում[2]։
2008-2012 թթ.՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
2012 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Փողերի լվացման» գործով[3]։
2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.