Վասիլ Լևսկի (բուլղար․՝Васил Левски, հին բուլղարերենով Василъ Лѣвскій[2], իսկական անունը՝ Վասիլ Իվանով Կունչև[3] (բուլղար․՝Васил Иванов Кунчев), հուլիսի 18, 1837[4], Կառլովո, Բուլղարիա-Փետրվարի 18, 1873, Սոֆիա, Օսմանյան կայսրություն), բուլղարացի քաղաքական գործիչ, հեղափոխական, Բուլղարիայի ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Բուլղարիայի ազգային հերոս, հայտնի է որպես «ազատության առաքյալ» (բուլղար․՝Апостола на свободата)։ Մշակել և իրագործել է օսմանյան լծից հայրենի երկիրն ազատագրելու նպատակով համաժողովրդական հեղափոխական շարժում ծավալելու և ապստամբություն կազմակերպելու գաղափարախոսությունն ու մարտավարությունը, երկրով մեկ ստեղծել է հեղափոխական գաղտնի կոմիտեների լայն ցանց ու հեղափոխական կազմակերպություններ։ Իրեն հետապնդող թուրքական իշխանությունների ձեռքն ընկնելուց խույս տալու նպատակով գործել է կեղծանուններով. հիսունից ավելի ծածկանուն է օգտագործել, ներկայացել է նաև իբրև հայ՝ Հովհաննես անունով (ի դեպ, Լևսկի ծածկանունն էլ կազմել է՝ հիմքում դնելով лев = առյուծ արմատը)։ Օսմանյան իշխանություններին հաջողվել է ձերբակալել Լևսկուն։ Նրան կախաղան են հանել Սոֆիայում։
Արագ փաստեր Վասիլ Լևսկի բուլղար․՝ Васил Левски, Ծնվել է ...
2007 թվականին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության նախաձեռնությամբ երկրով մեկ անցկացված հարցման արդյունքներով Վասիլ Լևսկին ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն բուլղարացի։ Նա իր կյանքը նվիրաբերել է հանուն ազատ Բուլղարիայի, որտեղ բոլոր մարդիկ՝ անկախ իրենց դավանանքից ու ազգային պատկանելություննից, հավասարապես օգտվեն ազատություններից ու իրավունքներից[5][6]։ Բուլղարիայում և բալկանյան այլ երկրներում կանգնեցված են Վասիլ Լևսկու բազմաթիվ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազում փողոցներ, հրապարակներ, հիմնարկ-ձեռնարկություններ ու կազմակերպություններ։
Լևսկին սովորել է «փոխադարձ ուսման» դպրոցում, որտեղ ընդունված էր Բելլ-Լանքաստերյան համակարգը, ազգային զարթոնքի տարիներին այդպիսի դպրոցները մեծ մասսայականություն էին վայելում Բուլղարիայում։
«Идеи за свободна България». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), 170 години.
Castellan, Georges (1999). Histoire des Balkans, XIVe–XXe siècle (ֆրանսերեն). transl. Lilyana Tsaneva (Bulgarian translationed.). Paris: Fayard. ISBN2-213-60526-2.
Cornis-Pope, Marcel; Neubauer, John (2004). History of the literary cultures of East-Central Europe: junctures and disjunctures in the 19th and 20th centuries. John Benjamins Publishing Company. ISBN90-272-3452-3..
Jelavich, Charles; Jelavich, Barbara (1986). The Establishment of the Balkan National States, 1804–1920: A History of East Central Europe. University of Washington Press. ISBN0-295-96413-8.
MacDermott, Mercia (1967). The Apostle of Freedom: A Portrait of Vasil Levsky Against a Background of Nineteenth Century Bulgaria. London: G. Allen and Unwin. OCLC957800.
Stavrianos, Leften Stavros (2000). The Balkans Since 1453. C. Hurst & Co. Publishers. ISBN1-85065-551-0.
Ternes, Elmar; Tatjana Vladimirova-Buhtz (1999). «Bulgarian». Handbook of the International Phonetic Association: A Guide to the Use of the International Phonetic Alphabet. Cambridge: Cambridge University Press. էջեր55–57. ISBN0-521-63751-1.
Todorova, Maria (2007). «Was there civil society and a public sphere under socialism? The debates around Vasil Levski's alleged burial in Bulgaria». Schnittstellen: Gesellschaft, Nation, Konflikt und Erinnerung in Südosteuropa: Festschrift für Holm Sundhaussen zum 65. Geburtstag. Oldenbourg Wissenschaftsverlag. ISBN978-3-486-58346-5.
Trotsky, Leon; Brian Pearce; George Weissman; Duncan Williams (1980). The War Correspondence of Leon Trotsky. The Balkan Wars, 1912–13. Resistance Books. ISBN0-909196-08-7.
Бакалов, Георги; Куманов, Милен (2003). «ЛЕВСКИ , Васил (В. Иванов Кунчев, Дякона, Апостола) (6/19.VII.1837-6/18.II.1873)». Електронно издание "История на България" (բուլղարերեն). София: Труд, Сирма. ISBN954528613X.
Дойнов, Дойно; Джевезов, Стоян (1996). «Не щях да съм турски и никакъв роб». Къща-музей Васил Левски Карлово (բուլղարերեն). София: Славина. OCLC181114302.
Кондарев, Никола (1946). Васил Левски. Биография (բուլղարերեն). София: Издателство на Бълг. Работническа Партия (Комунисти). OCLC39379012. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
Рачева, Ваня Николова (2007). «170 години от рождението на Васил Левски» (բուլղարերեն). Държавна агенция за българите в чужбина. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 23-ին.
Симеонова, Маргарита Василева (2007). Езиковата личност на Васил Левски (բուլղարերեն). София: Академично издателство "Марин Дринов". ISBN978-954-322-196-7. OCLC237020336.