Վանդակով և վարդերով ձու
From Wikipedia, the free encyclopedia
«Վանդակով և վարդերով ձու» (ռուս.՝ Яйцо с решёткой и розами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1907 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։ Ձվի գինը կազմել է 8 300 ռուբլի[4]։
Արագ փաստեր Վանդակով և վարդերով ձու, Ստեղծման թնական ...
Վանդակով և վարդերով ձու | |
---|---|
Ստեղծման թնական | 1907 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Henry Walters? և Ուոլթերսի արվեստի թանգարան |
Հավաքածու | Ուոլթերսի արվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, արծնապակի, սատին, ջրաներկ, Փղոսկր և կինովար |
Բարձրություն | 77 միլիմետր |
Լայնություն | 58 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Փակել
Այսօր «Վանդակով և վարդերով ձու» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում[5] (Բալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։