![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Flag_of_Baltimore%252C_Maryland.svg/langhy-640px-Flag_of_Baltimore%252C_Maryland.svg.png&w=640&q=50)
Բալթիմոր
From Wikipedia, the free encyclopedia
Բալթիմոր (անգլ.՝ Baltimore), Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի խոշորագույն և ԱՄՆ-ում բնակչության թվով 30-րդ խոշորագույն քաղաքը։ Այն հիմնադրվել է Մերիլենդի սահմանադրությամբ որպես անկախ քաղաք 1729 թվականին։ 2017 թվականի դրությամբ 611.648 բնակչությամբ, այն ԱՄՆ-ի խոշորագույն անկախ քաղաքն է։ 2017 թվականի դրությամբ Բալթիմոր մետրոպոլային տարածքի բնակչությունը կազմում էր 2,808 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 20-րդ խոշորագույն մետրոպոլիտենային տարածքը երկրում[5]։ Բալթիմորը տեղակայված է Վաշինգտոն ԿՇ-ից 60 կմ հյուսիս արևելք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բալթիմոր | |||
անգլ.՝ Baltimore City | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Մերիլենդ[1] | ||
Հիմնադրված է | 1729[2] թ. | ||
Մակերես | 238,411179 կմ² | ||
ԲԾՄ | 10±1 մետր | ||
Բնակչություն | ▼585 708 մարդ (ապրիլի 1, 2020)[3] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5, UTC−4 և Ամերիկա/Նյու Յորք | ||
Հեռախոսային կոդ | 410[4], 443[4] և 667[4] | ||
Փոստային դասիչ | 21201–21298 | ||
Պաշտոնական կայք | baltimorecity.gov(անգլ.) | ||
| |||
Բալթիմորում է գտնվում Միջատլանտյան տարածաշրջանի երկրորդ խոշորագույն նավահանգիստը[6]։ Քաղաքի նավահանգիստը ժամանակին եղել է երկրորդ խոշորագույն արտագաղթյալներ ընդունող նավահանգիստը ԱՄՆ-ում, որտեղ ժամանում էին Եվրոպայից։ Բացի այդ Բալթիմորը եղել է խոշորագույն թեթև արդյունաբերական կենտրոններից մեկը[7]։ Թեթև արդյունաբերության, ծանր արդյունաբերության և երկաթգծային արդյունաբերության վերակազմավորման արդյունքում Բալթիմորի տնտեսությունը արագորեն փոխվեց ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Ջոն Հոպքինսի հիվանդանոցը (հիմնադրված 1889 թվականին) և Ջոն Հոփքինսի համալսարանը (հիմնադրված 1876 թվականին) քաղաքի գլխավոր աշխտատատեղերն են[8]։
Հարյուրավոր տարանջատված թաղամասերի պատճառով քաղաքը կոչում են «թաղամասերի քաղաք»։ Քաղաքի նշանավոր գործիչներից են գրողներ Էդգար Ալլան Պո, Էդիթ Համլիթոնը, Ֆրեդերիկ Դուգլասը, Օգդեն Նեշը և Հենրի Լուիս Մենքենը, ջազ երաժիշտ Էբի Բլեյքը, երգիչ Բիլլի Հոլիդեյը, կինոգործիչներ Ջոն Ուոտերսը և Բերրի Լևինսոնը։ Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ Ֆրենսիս Սքոտ Քին գրել է «ԱՄՆ-ի հիմն»-ի բառերը Բալթիմորում։ Նրա բանաստեղության հիման վրա գրվեց երգ և 1931 թվականին դարձավ ԱՄՆ-ի ազգային օրհներգը[9]։
Բալթիմորում մեկ շնչին ընկնող հուշարձաններն ավելի շատ են քան ԱՄՆ-ի որևէ քաղաքում[10] Քաղաքի շինությունների մոտ երրորդ մասը (ավելի քան 65,000) համարվում են պատմական, ինչը շատ է ԱՄՆ-ի մյուս քաղաքներից յուրաքանչյուրից[11][12]։