Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Ալիքս)
From Wikipedia, the free encyclopedia
Հեսսյան Ալիքս (գերմ.՝ Alix Viktoria Helena Luise Beatrice, հունիսի 6, 1872(1872-06-06)[1][2][3][…], Դարմշտադտ, Գերմանական միություն - հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4][5], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), հետագայում՝ ռուս կայսուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնա (ռուս.՝ Императрица Александра Фёдоровна), ծնվել է Գերմանական Կայսրությունում։ Եղել է Ռուսական Կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ի կինը։ Ամուսնությունից առաջ հավատափոխ է եղել Ռուսական Ուղղափառ Եկեղեցուն և ընդունել Ալեքսանդրա Ֆեոդորովնա անունը։ Անգլիայի թագուհի Վիկտորիան նրա տատն է։
Արագ փաստեր Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Ծնվել է՝ ...
Ալեքսանդրա Ֆեոդորովնա | |
---|---|
Ծնվել է՝ | հունիսի 6, 1872(1872-06-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դարմշտադտ, Գերմանական միություն |
Մահացել է՝ | հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4][5] (46 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Պողոս-Պետրոս տաճար, St. Catherine's Chapel և Պետրոգրադ | |
Երկիր | Ռուսական կայսրություն և Գերմանական կայսրություն |
Տոհմ | House of Hesse-Darmstadt? |
թագավորական կոնսորտ, գահի խնամակալ, նկարչուհի և բուժքույր | |
Հայր | Լյուդովիկոս IV |
Մայր | Ալիսա Բրիտանացի |
Երեխաներ | Օլգա Նիկոլաևնա[1], Տատիանա Նիկոլաևնա[1], Մարիա Նիկոլաևնա[1], Անաստասիա Նիկոլաևնա[1] և Ալեքսեյ Նիկոլաևիչ[1] |
Հավատք | Ռուս ուղղափառ եկեղեցի և լյութերականություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Փակել
Սպանվել է բոլշևիկների կողմից իր ընտանիքի հետ միասին՝ 1918 թվականի հուլիսի 17-ին։ Դասվել է ռուս սրբերի շարքը։