Վալկա
քաղաք Լատվիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Լատվիայում From Wikipedia, the free encyclopedia
Վալկա (ռուս.՝ Валк, գերմ.՝ Walk), քաղաք Լատվիայի հյուսիսում, Վալկայի շրջանի վարչական կենտրոն։ Ընդհուպ հարում է էստոնական քաղաք Վալգային` նրա հետ, ըստ էության, կազմելով միասնական քաղաք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալկա | |||||
լատիշ․՝ Valka | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Կրայ | Վալսկիյ | ||||
Համայնք | Վալկայի շրջան և Valka County? | ||||
Հիմնադրված է | 1584 թ. | ||||
Մակերես | 14,26 կմ², 13,98 կմ² | ||||
ԲԾՄ | 50±1 մետր | ||||
Բնակչություն | 5690[1] մարդ (2013) | ||||
Խտություն | 418.5 մարդ/կմ² | ||||
Հեռախոսային կոդ | (+371) 647 | ||||
Փոստային ինդեքս | LV-4701[2] | ||||
Փոստային դասիչ | LV-4701, LV-4702 | ||||
Կոդ ATVK | 0940201[3] | ||||
Պաշտոնական կայք | valka.lv/en | ||||
| |||||
2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում բնակվում է 5690 մարդ[1]։
Տեղակայված է Էստոնիայի սահմանում։ Քաղաքի մակերեսը կազմում է 14.2 կմ²։
Քաղաքը հայտնի է XIII-րդ դարից Վալկ անունով։
1897 թվականին քաղաքում ապրում էր 10.922 մարդ, այդ թվում լատիշներ` 4.453 մարդ, էստոնացիներ` 3.594 մարդ, գերմանացիներ` 1.145 մարդ, ռուսներ` 1.121 մարդ և հրեաներ` 303 մարդ[4]։
Ռուսական կայսրության ժամանակ քաղաքը մտնում էր Լիվոնիայի տարածքի մեջ և հանդիսանում էր Վալկա նահանգի կենտրոնը։ 1920 թվականին քաղաքը բաժանված էր երկու մեծ մասերի` Վալկա և Վալգա (մեկը գտնվում էր հյուսիսարևելյան մասում, մյուսը` Էստոնիայում)։ Տվյալ բաժնի պատմությունը հետևյալն է։
1919 թվականի սեպտեմբերի 20-ին Արևմտյան Կամավորական բանակի հրամանատար Բերմոնդ Ավալովը հայտարարել է Լատվիայի ժողովրդին այն մասին, որ նա «ռուսական պետական իշխանության ներկայացուցիչ» է և լիիրավ ստանձնում է Մերձբալթիկայի իշխանությունը, այդպիսով անտեսելով լատվիական ինքնիշխանության և լատվիական իշխանության մարմինների գոյության փաստը։
Հոկտեմբերի 7-ին, երբ Լատվիայի կառավարությունը նրա պահանջը մերժել է` թույլ չտալով, որ նա իր զորքերով բոլշևիկյան ճակատ հասնի, Բերմոնդտ Ավալովը սկսել է ռազմական գործողություններ ծավալել Լատվիայի դեմ։ Հոկտեմբերի 9-ին նրա զորքերը գրավեցին Ռիգայի արևմտյան տարածքները, իսկ Լատվիայի կառավարությունը հապշտապ տարհանվել է Ցեսիս` ռազմական օգնություն խնդրելով Էստոնիայի կառավարությունից։ Հոկտեմբերի 10-ին Բերմոտ Ավալովը հարձակումը չի շարունակել և Լատվիանյին զինադադար է առաջարկել։ Նույն օրը Ռիգա ժամանեցին անգլիական հածանավերի էսկադրան, իսկ Էստոնիայից չորս զրահապատ գնացք։ Անգլիացիների, որոնք կրակ բացեցին իրենց նավերից և զրահագնացքներով եկած էստոնացիների ջոկատների համատեղ ջանքերի արդյունքում Բերմոնդտ Ավալովը ստիպված էր հեռանալ Լատվիայից։ Նման «եղբայրական» օգնությունը շատ թանկ նստեց Լատվիայի վրա։ Էստոնացիները ռազմական գործողությունների բոլոր ծախսերի փոխհատուցում պահանջեցին և որպես պարգևատրում պահանջեցին Վալկա քաղաքի մեծ մասը[5]։
Շենգենյան գոտի քաղաքի մտնելուց հետո քաղաքը կրկին «միավորվել» է` քաղաքում գործում է լատվիական-էստոնական եվրոպական հարևանության ծրագիրը։
Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը քաղաքը եղել է Վալկայի մարզի կազմում։
Քաղաքում գործում է փայտամշակման արդյունաբերական ձեռնարկություն։
Քաղաքում գործում է երկրագիտական թանգարանը և թատրոնը։
Կան մի շարք ճարտարապետական հուշարձաններ։
Վալկա և Վալգա քաղաքներ-զույգի զինանշաններն սկիզբ են առնում Վալկայի պատմական զինզնշանից, սակայն լատվիական գերբում սուրը բռնած ձեռքը աջից է դուրս գալիս ամպերի միջից, իսկ Վալգայի գերբում` ձախից (այդպիսով, զինանաշանները հայելային արտապատկերային կոմպոզիցիա է ներկայացնում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.