From Wikipedia, the free encyclopedia
Վագր (լատին․՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկն է, իր չափերով զիջում է միայն սպիտակ և գորշ արջերին։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը Բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–5 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։
Վագր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panthera tigris | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածությունը 1920―1950 թ. Տարածվածությունը 2019 թ. | ||||||||||||||
|
Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան, չափահաս արու սիբիրյան վագրի մարմնի միջին երկարությունն առանց պոչի հասնում է 2,2 մետրի, բայց ամենախոշոր ու մեծ արու վագրերի երկարությունը հասնում է մինչև 2,5 մետրի, արու ամուրյան վագրի միջին զանգվածը՝ 300 կիլոգրամ, շատ խոշոր քաշը 360 կիլոգրամ հասնում է մինչև 380—400 կգ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալյան,Սումատրյան, Հարավչինական և Հնդաչինական, մյուս 5 տեսակի վագրերի մազածածկը մի քիչ ավելի մուգ է քան Ամուրյան վագրինը։
Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարյուր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 90%-ը և վերացել են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա և Բալի կղզիներից, հարավարևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում, սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2[1]։
Վագրերը տարածքային կենդանիներ են, վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, որը նշում են տարբեր եղանակներով։ Դրանցից մեկն անհատական հոտով նշելն է։ Արուները զավթում են տարածք որ իրենց գեները փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։ Արուները տարածքը վարում են մինչև գա հաջորդ արոն և մարտահրավեր նետի տարածքի համար։ Տարածքին զավթելուց նոր արուն ջնջում է հնի սերունդը և շարունակում իրը։
Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։
Ժամանակին Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագրը, որն այժմ վերացված տեսակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.