Վագանկովյան գերեզմանոց (ռուս.՝ Ваганьковское кладбище), Մոսկվայի ամենամեծ գերեզմանատներից մեկը։ Տեղակայված է քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 50 հա տարածք։
Վագանկովյան գերեզմանատուն ռուս.՝ Ваганьковское кладбище | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն և պատմության հուշարձան |
Տեղագրություն | Պրեսնենսկի շրջան |
Երկիր | Ռուսաստան |
Առաջին հիշատակում | 1771 |
Հիմնման տարի | 1771 |
Մակերես | 500000 մ² |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
ritual.mos.ru/perechen/cemetery/the-cemetery-vagankovsky.php |
Պատմություն
Նոր Վագանկովո գյուղի գերեզմանատունը հիմնադրվել է 1771 թվականին՝ ժանտախտի համաճարակի ժամանակ, որ կոչվել է Ժանտախտի խռովություն (ռուս.՝ Чумной бунт)[1]: Առողջապահական նպատակներով Եկատերինա II-ն արգելել է մահացածներին թաղել քաղաքի տարածքում, ինչից հետո Մոսկվայի շարքային բնակիչների զանգվածային թաղումների վայր է դառնում քաղաքից դուրս գտնվող Վագանկովյան գերեզմանատունը[2]։
Վագանկովյան գերեզմանատանը թաղված են արվեստի բազմաթիվ ռուս գործիչներ, հատկապես նկարիչներ (Վասիլի Տրոպինին, Ալեքսեյ Սավրասով, Վասիլի Սուրիկով), գրական գործիչներ (Վլադիմիր Դալ, Յուրի Տինյանով, Սերգեյ Եսենին) և դերասաններ (Պավել Մոչալով, Վլադիմիր Վիսոցկի, Անդրեյ Միրոնով)։
Գերեզմանատանը կան եղբայրական գերեզմաններ, որտեղ թաղված են Բորոդինոյի ճակատամարտում զոհվածները, 1896 թվականի մայիսի 18-ին (նոր տոմարով՝ մայիսի 30-ին) տեղի ունեցած Խոդինկայի ողբերգության զոհերը, 1941 թվականին Մոսկվայի պաշտպանության ժամանակ զոհվածները։ Տեղադրվել են հուշարձաններ ստալինյան բռնաճնշումների զոհերի ու Դուբրովկայի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների համար։ Այստեղ են թաղված նաև 1991 թվականի օգոստոսյան խռովարարության ժամանակ զոհվածները[3]։
Գերեզմանատան տարածքում հաշվվում է ավելի քան 100 000 շիրիմ, իսկ 235 տարվա ընթացքում այնտեղ թաղվածների թիվը գնահատվում է կես միլիոն[4]։
Կառույցներ
Գերեզմանատան մուտքի մոտի կառույքների համալիրը կազմում է ճարտարապետական անսամբլ մոսկովյան ամպիրի ոճով։
Գերեզմանատան տարածքում գործում են երկու ուղղափառ եկեղեցիներ, որոնք դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ են[5]։
Գերեզմանատան ելքի մոտ տեղակայված անկելանոցի ու հյուրանոցի ամպիրային շենքերը կառուցվել են 1820-1823 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Էլկինսկու նախագծով։ Դրանցից մեկում 1916 թվականին բացվել է Անդրեաս առաքյալի եկեղեցին, որ փակվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո ու վերականգնվել 1989 թվականին։ Մյուսում տեղակայված է թաղման բյուրո։ Եկեղեցու մոտ՝ Սերգեյ Մակեևի փողոցում, տեղակայված է թաղման արարողությունների համար անհրաժեշտ նյութերի խանութ։
Գերեզմանատան խորքում տեղակայված է ծածկած աճյունասափորանոց, որ կառուցվել է 1977 թվականին[6]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.