Բորոդինոյի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Բորոդինոյի ճակատամարտ (ֆրանսիական ավանդույթում Մոսկվա-գետի ճակատամարտ, ֆր.՝ Bataille de la Moskova, ռուս.՝ Бородинское сражение), 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև, որը տեղի է ունեցել 1812 թվականի սեպտեմբերի 7-ին (հին տոմարով օգոստոսի 26-ին) Բորոդինո գյուղի մոտ (125 կմ դեպի արևմուտք Մոսկվայից), իրար դիմաց էին դուրս եկել Եվրոպայի միացյալ բանակի՝ Մեծ բանակի գլխավոր ուժերը (135.000 զինվոր, 587 թնդանոթ)՝ Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ներքո և Ռուսական կայսրության գլխավոր ուժերը (130-140.000 մարտիկ, 624 թնդանոթ)` գեներալ Միխայիլ Կուտոզովի հրամանատարության ներքո։ Ճակատամարտը սկսվեց 5։30՝ ֆրանսիական հրետանու համազարկով։ Գրեթե 14 ժամ տևած արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են՝ ֆրանսիացիները Բորոդինոն համարում են իրենց հաղթանակը, որովհետև գրավեցին ռուսական ճակատի կենտրոնն ու թևը, իսկ ռուսները համարում են իրենց հաղթանակը, որովհետև թեև ֆրանսիացիք գրավեցին դիրքերը, բայց նահանջեցին առանց մարտի։ կորուստների մասին տվյալները ևս հակասական են։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիրավորներով և գերիներով, իսկ ռուսները՝ 40-45.000: Փաստ է, որ ճակատամարտից հետո ռազմի դաշտում մնացած դիակները այրելիս հավաքել են մոտ 50.000 դի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորոդինոյի ճակատամարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 532)։ |
Թվական | 1812-ի սեպտեմբերի 7 |
---|---|
Մասն է | 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմ |
Վայր | Բորոդինո գյուղ (այսօր Մոսկվայի մարզի արևմուտքում) |
Արդյունք | Ֆրանսիայի հաղթանակ՝ մեծ թվով զոհերի գնով |
Հակառակորդներ | |
Ֆրանսիա | Ռուսաստան |
Հրամանատարներ | |
Նապոլեոն Բոնապարտ | Միխայիլ Կուտուզով |
Կողմերի ուժեր | |
135 հազ.մարդ կոնոնավոր զորք, 587 գործիք | 112 հազ.մարդ կոնոնավոր զորք, մոտ 7 հազ. կազակ,
մոտ 10-20 հազ. աշխարհազորականներ 624 գործիք |
Ռազմական կորուստներ | |
30−50 հազ.մարդ | 39−45 հազ.մարդ |
Ընդհանուր կորուստներ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.