Սրբազան Հռոմեական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թվականից՝ Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատին․՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։
Սրբազան Հռոմեական կայսրություն | ||||
Heiliges Römisches Reich | ||||
---|---|---|---|---|
| ||||
Սրբազան Հռոմեական կայսրության տարածքը Հոհենշտաուֆենների արքայահոտհմի օրոք (1155–1268) | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Մայրաքաղաք | Վիեննա (հիմնադրումից մինչև 1497) Պրահա (1346-1437, 1583-1611) | |||
Թագավորանիստ ոստան | Հռոմ (կայսրության ոչ ֆորմալ կենտրոնը) | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Արքայատոհմ | Հոհենշտաուֆեններ | |||
Լեզու | լատիներեն (պաշտոնական լեզու), գերմաներեն, իտալերեն, չեխերեն, ֆրանսերեն, սլովեներեն | |||
Կրոն | Կաթոլիկություն (դե ֆակտո), Լյութերականություն, Կալվինականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Միջնադար | |||
Հասարակարգ | Ավատատիրական հասարակարգ | |||
Հիմնադրում | 962 թվական (հիմնված՝ Վերդենի դաշնագրի վրա) | |||
Հզորության գագաթնակետ | Հոհենշտաուֆենների օրոք | |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- Օտտոն I-ը՝ կայսր | 962 | |||
- Ինվեստիտուրայի պայքար | 1075-1122 | |||
- Աուգսբուրգի կրոնական հաշտություն | 1555 | |||
- Վեստֆալյան հաշտություն | 1648 | |||
- Աշխարհիկացում | 1803 | |||
- Հռենոսյան դաշնության ակտ | 1806 | |||
Ներկայիս տարածքում | Գերմանիա Ավստրիա Ֆրանսիա Իտալիա Նիդերլանդներ Չեխիա Շվեյցարիա Բելգիա Չեխիա Լեհաստան Սլովենիա | |||
| ||||
Պատմության պորտալ |