Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն (վրաց.՝ თბილისის პეტროს ადამიანის სახელობის სომხური დრამატული თეატრი), հայկական թատրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որ հիմնադրվել է 19-րդ դարի կեսին։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը[1]։

Արագ փաստեր Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն, Տեսակ ...
Thumb
Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն
Thumb
Տեսակթատրոն
Երկիր Վրաստան
Գտնվելու վայրըԹբիլիսի
Հիմնադրման ամսաթիվ1856
Փակել

Պատմություն

1824 թվականից Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում հայերենով բեմադրվել են ներկայացումներ։ 1880-ականներին թատրոնի բարգավաճման գործում մեծ է եղել Պետրոս Ադամյանի դերը։ Թատրոնի հետագա գործունեությունը կապվում է Հակոբ Պարոնյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ։ Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով[2]։ Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը։ Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը։

1918-1920 թվականները թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը[3]։ 1936 թվականի մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում։

1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Թատրոնում բեմադրված ներկայացումները

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.