հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Խաչատուրի Մնացականյան (նոյեմբերի 5 (18), 1917[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ[1] - 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1967), պրոֆեսոր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից[2]։
Ստեփան Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5 (18), 1917[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ[1] |
Մահացել է | 1994 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1941)[1] |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ[1] |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Ստեփան Մնացականյան Վիքիդարանում |
Ինժեներ-շինարար Սեդա Պետրոսյանի ամուսինը։
1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։
Մնացականյանը ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Կույբիշևի անվան ռազմա-ինժեներական ակադեմիայի դասընթացները լեյտենանտի կոչումով ավարտելուց հետո, Ստալինգրադի, ապա Բելգորոդի մարզում եղել է կամրջաշինարարական վաշտի հրամանատար։ Դնեպրի վրա (Իզդեշկովո կայարանի մոտ) նրա անմիջական նախագծով և ղեկավարությամբ 1943 թվականին մի քանի կամուրջներ են կառուցվել, որոնք նպաստել են 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը դեպի արևմուտք տեղափոխելուն և գերմանական ելուզակներին ջախջախիչ հարված հասցնելուն։ Նա քաջաբար է իրեն դրսևորել Դանուբի գետանցման և Բուդապեշտի ազատագրման համար ծավալված մարտերում, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի օգոստոսին մասնակցել է Յաշ-Քիշնևյան մարտերին, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի և Հունգարիայի ազատագրության համար ծավալված գործողություններին, կազմակերպել է զորքերի գետանցումները Պրուտի, Տիսայի և Դանուբի վրայով։ Մնացականյանը զորացրվել է պատերազմի ավարտից հետո[3]։
1950 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, 1965-1994 թթ.՝ կերպարվեստի բաժնի վարիչ։
Մնացականյանն ուսումնասիրել է պատմական հայ ճարտարապետության կենտրոնագմբեթ կառույցների ձևերի էվոլյուցիան՝ հիմք ունենալով Զվարթնոցի համակարգը։ Մնացականյանի գիտական աշխատանքների մյուս կարևոր արդյունքը հայ ճարտարապետության Սյունիքի դպրոցի հետազոտումն ու նրա գիտական հիմնավորումն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.