![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Esfahan_bazaar_entrance.jpg/640px-Esfahan_bazaar_entrance.jpg&w=640&q=50)
Սպահանի շուկա
From Wikipedia, the free encyclopedia
Սպահանի շուկա (պարս.՝ بازار اصفهان), հնագույն շուկա Իրանի Սպահան քաղաքում։ Միջին Արևելքի ամենահին և ամենախոշոր շուկաներից մեկը։ Սպահանի շուկայի մասին առաջին հիշատակումներն արվել են Սելջուկների և Սեֆյանների ժամանակաշրջանում։ Աշխարհի ամենաերկար փակ շուկան է։ Իրենից ներկայացնում է երկու կիլոմետր երկարությամբ փողոց, որը հին քաղաքը կապում է նորի հետ։ Շուկան մի քանի անգամ քանդվել է։ Շուկայի ժամանակակից կառույցը համարյա ամբողջությամբ վերաբերում է 17-րդ դարին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/058_Bazar_No_%D8%A8%D8%A7%D8%B2%D8%A7%D8%B1_%DA%A9%D9%87%D9%86%D9%87_%D9%82%D9%85%D8%8C_%D9%82%D8%AF%D9%85%D8%AA_%D8%AF%D9%88%D8%B1%D9%87_%D8%B5%D9%81%D9%88%DB%8C.jpg/640px-058_Bazar_No_%D8%A8%D8%A7%D8%B2%D8%A7%D8%B1_%DA%A9%D9%87%D9%86%D9%87_%D9%82%D9%85%D8%8C_%D9%82%D8%AF%D9%85%D8%AA_%D8%AF%D9%88%D8%B1%D9%87_%D8%B5%D9%81%D9%88%DB%8C.jpg)
Արագ փաստեր Սպահանի շուկա, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | բազար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | 3-րդ թաղամաս |
Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն |
Բացված | 1620[1] |
![]() | |
![]() | |
Փակել