From Wikipedia, the free encyclopedia
Մարիուս Սոֆուս Լի (նորվ.՝ Marius Sophus Lie, դեկտեմբերի 17, 1842[1][2][3][…], Nordfjordeid, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա[4] - փետրվարի 18, 1899[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի մաթեմատիկոս։ 1872-ից Քրիստիանիայի, 1886–98-ին Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Յոհան Հերման Լի Ֆոգթի քեռին։
Ստեղծել է անընդհատ խմբերի դասական տեսությունը (կոչվում է Լիի խմբերի տեսություն)։ Լիի առաջին աշխատանքները (1871–72) վերաբերում են սոսկ երկրաչափական խնդիրների։ 1872-ից սկսել է զբաղվել դիֆերենցիալ հավասարումների տեսությամբ՝ օգտագործելով ո–չափանի երկրաչափության հասկացություններ և մեթոդներ։ Լիի խմբերի տեսությունը, որ ծագել է մաթեմատիկայի բազմաթիվ և բազմաբնույթ բաժինների համար միասնական հիմք և ընդհանուր տեսակետ ստեղծելու ձգտման շնորհիվ, մեծ ազդեցություն է ունեցել դիֆերենցիալ հավասարումների տեսության, հանրահաշվի, տոպոլոգիայի, տեսական ֆիզիկայի զարգացման վրա։
Մարիուս Սոֆուս Լին Կազանի ֆիզիկամաթեմատիկական ընկերության կողմից 1897 թվականին պարգևատրվել է Լոբաչևսկու անվան մրցանակով։
Սոֆուս Լին մահացել է 56 տարեկան հասակում՝ պեռնիցիոզ անեմիայի պատճառով, որն առաջացել էր B12 վիտամինի անբավարար ներծծման հետևանքով[16]։
{{citation}}
: CS1 սպաս․ postscript (link)[20][21]Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.