From Wikipedia, the free encyclopedia
Սուզդալ (ռուս.՝ Суздаль), քաղաք-արգելավայր Ռուսաստանի Վլադիմիրի մարզում, Սուզդալսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ներլի գետի վտակ Կամենկա գետի վրա, Վլադիմիրից 26 կմ դեպի հյուսիս։ Մտնում է Ռուսաստանի Ոսկե շրջանի կազմի մեջ։ Ձևավորում է համանուն Սուզդալ մունիցիպալ կազմավորումը, որը որպես դրա կազմում եղած միակ բնակեցված կետ ունի քաղաքայինի կարգավիճակ[2]։ Բնակչությունը կազմում է 9618 մարդ (2018)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սուզդալ | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Վլադիմիրի մարզ | ||||
Հիմնադրված է | 1024 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1024 | ||||
Մակերես | 15 կմ² | ||||
ԲԾՄ | 115 մետր | ||||
Բնակչություն | ▼9286 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 49231 | ||||
Փոստային դասիչ | 601293 | ||||
| |||||
Անցած Ժամանակների պատմություն աշխատության մեջ 1024 թվականին հիշատակվել է «Սուժդալ» (ռուս.՝ Суждаль) ձևով[3]։
Въсташа волсъви в Суждали |
19-րդ դարում Դ. Եվրոպուսը կարծիք է առաջադրել, ըստ որի սուզդա (ռուս.՝ сузда) հիմնական մասը ծագում է ֆիննական «susi» կամ էստոնական «suzi»` «գայլ» բառերից[4]։ Ալեքսեյ Շախմատովը ֆին-ուգորյան նախնական անվանումը փոփոխել է *susudal ձևի, սակայն Մ. Ֆասմերը մերժել է այն, քանի որ ֆիննական լեզվում այդպիսի բառ հայտնի չէ[5]։
Ըստ Օ. Տուրբաչյովի` անվանումը ծագել է հին սլավոներեն съзьдати բառից, որի իմաստներից մեկն է եղել «ծեփել կավից»։ Դրանից էլ ծագել է «ստեղծել ռուս.՝ создать)» բայը[6]։ Վ. Ներոզնակը կարծում է, որ Սուզդալ անվանումը ծագել է հին սլավոներեն «зижду» (կառուցում եմ) ձևից` որպես գոյական, որը ցույց է տալիս բայի գործողության արդյունքը[7]։
Համաձայն հնագիտական տվյալների` բնակավայրը, որը հետագայում դարձել է Սուզդալ քաղաքը, գտնվում է Կամենկի գետի ակունքում, և դրա շուրջը 10-րդ դարում արդեն գործում էին պաշտպանական կառույցներ[8][9][10]։ Տարեգրության մեջ Սուզդալն առաջին անգամ հիշատակվել է որպես քաղաք, երբ խոսվել է 1024 թվականին վոլխների ապստամբության մասին[3][11]։
Առաջին ռուս պատմաբաններից մեկը` Վասիլի Տատիշչևը, իր «Ռուսաստանի պատմության» մեջ գրում է, որ 982 թվականին նրա հաշվարկներով Կիևի իշխան Վլադիմիր Մեծը «գնացել է դաշտ, գրավել լեհական հողերը և հիմնել Սուզդալ քաղաքը»[12]։
Ըստ ակադեմիկ Ա. Զալիզնյակի` Սուզդալը հիշատակվում է ռուսերեն հայտնի ամենահին գրքում, որը ստացել է Նովգորոդի օրենսգիրք անվանումը։ Այսպես կոչված կրկնագրերում ասվում է, որ 999 թվականին ոմն Իսահակ հոգևորական Սուզդալի սուրբ հայ Ալեքսանդր եկեղեցում նշանակվել է որպես քահանա (ռուս.՝ Въ лѣто ҂ѕ҃ф҃з҃ азъ мънихъ исаакии поставленъ попомъ въ сѹжъдали въ цръкъве свѧтаго александра арменина…)[13]:
Ըստ իշխան Յուրի Դոլգորուկիի (12-րդ դարի սկիզբ)` Սուզդալը դարձել է Ռոստովա-Սուզդալական իշխանության կենտրոն։ 1107 թվականին վոլգյան բուլղարացիները շրջափակել և գրավել են Սուզդալը։
Սուզդալցի Խոդուտան (Խոդուտինիչ) հիշատակվում է Նովգորոդյան արճիճե համար մեկ գրավոր հիշատակության մեջ (1100—1120 թվականներ)։ Սուզդալը հիշատակվում է նաև կեչու կեղևին արված համար 675 գրավոր հիշատակություններում (1140 թվականի սկզբից մինչև 1160 թվական[14])):
1157 թվականին իշխան Անդրեյ Բոգոլյուբսկին մայրաքաղաքը Սուզդալից տեղափոխել է Վլադիմիր։ 13-րդ դարից վեր Սուզդալը դարձել է Սուզդալի ինքնավար իշխանության մայրաքաղաքը։ 14-րդ դարի սկզբին դարձել է Սուզդալ-Նիժեգորդսկյան իշխանության մայրաքաղաքը։ 1392 թվականին Սուզդալը մտել է Մոսկվայի մեծ իշխանության կազմի մեջ։
1445 թվականին Սպասո-Եվֆիմիև վանքի պատերի տակ տեղի է ունեցել ոչ շատ մեծ զորքերի մասնակցությամբ, բայց Սուզդալի համար մեծ հետևանքներով ճակատամարտը, որի արդյունքում Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ը գերի է ընկել թաթարներին։ Սուզդալը թալանվել է։
1708 թվականին քաղաքը գրանցված էր Մոսկվայի նահանգի Սուզդալ գավառի կենտրոնում (այդ նահանգի կազմում էին նաև Պերեսլավլ-Րյազանսկ, Կոստրոմսկ, Յուրև-Պոլսկ, Վլադիմիրսկ, Պերեսլավլ, Տուլսկ, Կալուժսկ գավառները)։
19-րդ դարի երկրորդ կեսին Սուզդալը համարվում էր խուլ գավառային քաղաք, առանց որևէ արդյունաբերության։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ Սուզդալը հեռու էր երկաթուղուց։ Այդ իրավիճակը հնարավորություն է տվել պահպանելու հին շենքերը, և առաջին հերթին` տաճարները, անպատշաճ վերակառուցումներից և նորոգումներից։ Խորհրդային կառավարման տարիներին Սուզդալում քանդվել է մոտ 15 եկեղեցի[15]։
1967 թվականին ընդունվել է Սուզդալի զարգացման գլխավոր նախագիծը, ըստ որի այն դարձել է քաղաք-թանգարան։ Քաղաքից հանել են ուղղիչ հաստատությունները։ Քաղաքի ծայրամասում` Կրովնիկում, կառուցվել է գլխավոր զբոսաշրջային համալիրը, տեղակայվել են թանգարանային ցուցադրությունները։ Իրականացվել են հուշարձանների վերանորոգումները և քաղաքի բարեկարգման աշխատանքներ։ 1965 թվականին մոսկովյան լրագրող Յուրի Բիչկովը, լինելով Սուզդալում ծառայողական գործերով, հորինել է օղակաձև զբոսաշրջային երթուղին, որն այմժ հայտնի է Ռուսաստանի ոսկի շրջան անունով[16]։
Սուզդալը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով` մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման համար (1974)։ 1982 թվականին զբոսաշրջային թեմաներով լրագրողների և գրողների միջազգային ֆեդերացիան Սուզդալին շնորհել է «Ոսկե խնձոր» մրցանակը` միջազգային զբոսաշրջության զարգացման գործում իր ծառայությունների համար։ 1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕն ներառել է Սուզդալի սպիտակ քարե հուշարձանները Համաշխարհային ժառանգության մշակութային ցանկում։
2004 թվականին Վլադիմիրի շրջանի օրենքով Սուզդալ քաղաքին տրվել է քաղաքային բնակավայրի կարգավիճակը։ Չորս տարի անց Սուզդալ քաղաքը մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակից անցել է Սուզդալի շրջանի շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակի[17]։
Սուզդալի տարածքում են Վլադիմիր-Սուզդալյան պատմագեղարվեստական և ճարտարապետական թանգարան-արգելավայր թանգարանային օբյեկտները։
Նիկոլսկյան եկեղեցում գործում են հոգևորական Անդրեյ Դավիդովի սրբանկարչական արվեստանոցը և մոմե արձանների թանգարան։
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1784[18] | 1856[19] | 1859[20] | 1870[18] | 1897[19] | 1913[19] | 1920[18] |
2962 | ↗6100 | ↗6145 | ↗7047 | ↘6412 | ↗7700 | ↘4357 |
1923[18] | 1926[18] | 1939[21] | 1959[22] | 1970[23] | 1979[24] | 1989[25] |
↗7092 | ↘6642 | ↘6567 | ↗9012 | ↗10 179 | ↗11 529 | ↗12 063 |
1992[19] | 2000[19] | 2001[19] | 2002[26] | 2003[19] | 2005[19] | 2006[19] |
↗12 100 | ↘12 000 | ↘11 900 | ↘11 357 | ↗11 400 | ↘11 200 | →11 200 |
2009[27] | 2010[28] | 2011[29] | 2012[30] | 2013[31] | 2014[32] | 2015[33] |
↘10 965 | ↘10 535 | ↗10 553 | ↘10 409 | ↘10 240 | ↘10 061 | ↘9978 |
2016[34] | 2017[35] | 2018[36] | 2019[37] | 2020[38] | 2021[39] | |
↘9865 | ↘9749 | ↘9618 | ↘9428 | ↗9606 | ↘9286 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.