![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Berruguete%252C_Pedro_-_Salomon_-_c._1500.jpg/640px-Berruguete%252C_Pedro_-_Salomon_-_c._1500.jpg&w=640&q=50)
Սողոմոն Իմաստուն
From Wikipedia, the free encyclopedia
Սողոմոն (բիբլիական եբրայերեն՝ שְׁלֹמֹה, Շլոմո; հուն․՝ Σαλωμών, Σολωμών, լատին․՝ Salomon, արաբ․՝ سليمان, մոտ մ. թ. ա. 990[1], Պաղեստին - մոտ մ. թ. ա. 931, Երուսաղեմ), Հրեաստանի (Իսրայել-Հուդայի) թագավոր մ․թ․ա․ մոտ 970 թվականից։ Դավիթ թագավորի որդին և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Բազմաթիվ գավառների տրոհված թագավորությունը բաժանել է 12 նահանգի, որոնցից յուրաքանչյուրը տարին մեկ ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Կենտրոնացրել է պետական կառավարման մարմինները, սահմանել կայուն հարկային կարգ, աշխատանքային և զինվորական պարտավորություններ, հզորացրել բանակը։ Դաշինք է կնքել Եգիպտոսի հետ՝ կնության առնելով փարավոնի դստերը, ամրապնդել հին հրեական պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտրական պայմանագրեր է կնքել Փյունիկիայի Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։ Ծավալել է շինարարական վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին քաղաքներ, հիմնել նորերը, Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի տաճար անունով)։ Սողոմոնի անվանն են վերագրում նաև քարակերտ երեք ավազանները, որոնցից ջուր է մատակարարվել Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։ Իսրայելացիների և քանանա-ամորեական ցեղերի նկատմամբ Սողոմոնի վարած խտրական քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետևանքով Սողոմոնի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել։ Աստվածաշնչում Սողոմոնը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։
Սողոմոն Իմաստուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 990[1] |
Ծննդավայր | Պաղեստին |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 931 անհայտ |
Վախճանի վայր | Երուսաղեմ |
Երուսաղեմ | |
Երկիր | Իսրայելի հրեական թագավորություն |
Ազգություն | Israelites? |
Տոհմ | Davidic line? |
միապետ, կառավարիչ և Մարգարեները մահմեդականությունում | |
Հայր | Դավիթ |
Մայր | Բերսաբե |
Երեխաներ | Ռովոյամ[2], Menelik I?, Basemath? և Tafat? |
Հավատք | հուդայականություն[3] և հուդայականություն |