From Wikipedia, the free encyclopedia
Սյուզան Դիանա Վուչիցկի (անգլ.՝ Susan Wojcicki, /wʊˈtʃɪtski/ wuu-CHITS-kee[7], հուլիսի 5, 1968[1][2], Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 9, 2024[3][4], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5])[8], ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրեն[9]։
Սյուզան Վուչիցկի անգլ.՝ Susan Wojcicki | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1968[1][2] |
Ծննդավայր | Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 9, 2024[3][4] (56 տարեկան) |
Մահվան վայր | Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (1993), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Անդերսոնի կառավարման դպրոց (1998), Հարվարդի համալսարան (1990), Հարվարդի քոլեջ և Գունի ավագ դպրոց |
Մասնագիտություն | գործարար և մենեջեր |
Աշխատավայր | Գուգլ[6] |
Ամուսին | Դենիս Թրոփեր |
Ծնողներ | հայր՝ Stanley Wojcicki?, մայր՝ Esther Wojcicki? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Susan Wojcicki Վիքիպահեստում |
Ներգրավվել է Գուգլ ընկերության հիմնադրման գործում և 1999 թվականին դարձել դրա մարքեթինգի առաջին մենեջերը։ Հետագայում գլխավորել է ընկերության առցանց գովազդային բիզնեսը և նշանակվել Գուգլի սկզբնական վիդեո ծառայության ղեկավար։ ՅուԹյուբի հաջողությունը նկատելուց հետո 2006 թվականին առաջարկել է, որպեսզի Գուգլը ձեռք բերի ՅուԹյուբը և 2014 թվականից ի վեր հանդիսացել է վերջինիս գլխավոր գործադիր տնօրենը[10]։
Կարողությունը գնահատվում է մոտավորապես 500 միլիոն դոլար[11]։
Ծնվել է 1968 թվականի հուլիսի 5-ին ռուս-հրեական ծագմամբ մանկավարժ Էսթեր Վույչիցկու[12] և Սթենֆորդի համալսարանի լեհ-ամերիկյան ծագմամբ ֆիզիկայի պրոֆեսոր Ստենլի Վույչիցկու ընտանիքում[13]։ Ունի երկու քույր՝ Ջանեթ Վույչիցկին (մարդաբան և համաճարակաբան, դոկտոր-պրոֆեսոր)[14] և «23andMe» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Էնն Վոջիցկին[15][16]։ Հաճախել է Ստենֆորդի ճամբարը, որտեղ հարևանությամբ բնակվել է Ջորջ Դանցիգը[17]։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Գաննի անվան ավագ դպրոցում և հրատարակվել դպրոցական թերթում[18]։
Առևտրական առաջին գործողությունը եղել է տասնմեկ տարեկանում դռնեդուռ համեմունքների շարաններ վաճառելը։ Քոլեջում հումանիտար գիտություններ ուսումնասիրելիս առաջին անգամ համակարգչային դաս է արել ավարտական կուրսում[19]։
Պատմություն և գրականություն է ուսումնասիրել Հարվարդի համալսարանում, որը գերազանցությամբ ավարտել է 1990 թվականին։ Նախապես պլանավորել էր տնտեսագիտության դոկտորի կոչում ստանալ ու ակադեմիայում կարիերայով զբաղվել, սակայն տեխնոլոգիայով հետաքրքրվելուց հետո փոխել է մտադրությունը[17]։
1993 թվականին Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ քաղաքի համալսարանից ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում, իսկ 1998 թվականին Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի «Անդերսոնի անվան կառավարման դպրոց»-ից ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում[20]։
1998 թվականի սեպտեմբերին՝ Գուգլի սկզբնավորման ամսում, հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրին գրասենյակ են բացել Վուչիցկու՝ Մելնո պարկ քաղաքում գտնվող ավտոտնակում[21]։ Նախքան 1999 թվականին Գուգլի առաջին մարքեթինգային (շուկայավարման) մենեջեր դառնալը Վուչիցկին աշխատել է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում գործող Ինթել ընկերության մարքեթինգում[17], ինչպես նաև կառավարման խորհրդատու է եղել Bain & Company և R.B. Webber & Company ընկերություններում[22]։ Գուգլում աշխատել է նախնական շուկայավարման ծրագրերի, ինչպես նաև առաջին Google Doodles թեմատիկ նկարների վրա[23][24]։ Աշխատել է նաև Google Images և Google Գրքեր ծառայությունների զարգացման ուղղությամբ[25]։
2003 թվականին օգնել է AdSense համացանցային գովազդի զարգացմանը[26], եղել դրա առաջին թողարկման մենեջերը և ներդրած ջանքերի համար արժանացել Գուգլի հիմնադիրների մրցանակին[27]։ Դարձել է Google-ի գովազդի և առևտրի առաջին փոխնախագահը և վերահսկել ընկերության այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են՝ AdWords, AdSense, DoubleClick և Google Analytics ծառայությունները[20]։
ՅուԹյուբը, որն այն ժամանակ փոքրիկ ստարտափ էր (նախագիծ), հաջողությամբ մրցում էր Գուգլի՝ Վուչիցկու ղեկավարած Google Video ծառայության հետ, որին վերջինս արձագանքել է՝ առաջարկելով գնել ՅուԹյուբը[20]։
Ղեկավարել է Գուգլի երկու խոշորագույն ձեռքբերումները․ 2006 թվականին 1.65 միլիարդ դոլլարով գնել է ՅուԹյուբը, իսկ 2007 թվականին՝ 3.1 միլիարդ դոլլարով DoubleClick-ը[28]։
2014 թվականի փետրվարին դարձել է ՅուԹյուբի գլխավոր գործադիր տնօրենը[29]։
2015 թվականին համարվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանցից մեկը[30], ինչպես նաև ամենաազդեցիկ կինը համացանցում[31]։
Գլխավոր գործադիր տնօրեն դառնալուց հետո ՅուԹյուբն ամսական ունենում է 2 միլիարդ մուտք գործած օգտվողներ[32], որոնք օրական մեկ միլիարդ ժամ դիտումներ են արձանագրում[33][34]։ Ամբողջ աշխարհի 100 երկրում կան ՅուԹյուբի տեղայնացված տարբերակներ, որոնք հասանելի են 80 լեզուներով, իսկ ՅուԹյուբի կին աշխատակիցների թիվը 24 տոկոսից հասել է 30 տոկոսի[35]։
Ղեկավարել է յություբյան այնպիսի ծրագրերի ձևավորումն ու թողարկումը, որոնք սպասարկում են օգտվողերի հետաքրքրություններն ընտանիքի[36], խաղերի[37] և երաժշտության[38] ոլորտներում։ Ղեկավարել է նաև YouTube Premium-ի (նախկինում՝ YouTube Red)[39] և YouTube TV ինտերնետային հեռուստատեսության ծառայությունների թողարկումը[40]։
Նրա ղեկավարության օրոք ՅուԹյուբը խստացրել է քաղաքականությունն այնպիսի տեսանյութերի նկատմամբ, որոնք համարում է ատելության խոսք և բռնի ծայրահեղականություն[41]։ Սա ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Թայմս բրիտանական օրաթերթը գրել է, որ «բրիտանական կառավարության և մասնավոր հատվածի մի քանի ընկերությունների հովանավորած գովազդները հայտնվել են ահաբեկչական խմբակցություններին աջակցող ՅուԹյուբյան տեսանյութերի վերնամասում», որին ի պատասխան մի քանի խոշոր գովազդատուներ իրենց գովազդները հեռացրել են ՅուԹյուբից[42]։ Հարկադրանքի քաղաքականությունը քննադատվել է որպես գրաքննություն[43]։
Վուչիցկին որպես ընկերության համար գերակա ուղղություն առանձնացրել է կրթական բովանդակությունը և 2018 թվականի հուլիսի 20-ին հայտարարել, որ YouTube Learning-ը ներդրում է կատարում դրամաշնորհների ու խթանումների բնագավառում՝ աջակցելու համար կրթությունակենտրոն բովանդակության ստեղծմանը[44]։
1998 թվականի օգոստոսի 23-ին Կալիֆոռնիայի Բելմոնտ քաղաքում ամուսնացել է Դենիս Տրոփերի հետ[45]։ Ունի հինգ երեխա։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, հինգերորդ անգամ ֆիզարձակուրդ գնալուց առաջ Wall Street Journal լրագրում գրել է վճարովի ֆիզարձակուրդների կարևորության մասին։ Նա հաճախ է խոսում ընտանիքի և կարիերայի միջև հավասարակշռությունը գտնելու կարևորության մասին։
Բացի ԱՄՆ-ի քաղաքացիությունից[46] ունի նաև Լեհաստանի քաղաքացիություն[47][48][49]։ Նրա պապիկը՝ Ֆրանցիժեկ Վուչիցկին, եղել է Լեհաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ և պառլամենտի անդամ է ընտրվել 1947 թվականի պառլամենտական ընտրություններում[50]։ Տատիկը՝ Ջանինա Վուչիցկա Հոսկինսը, Կոնգրեսի գրադարանում գրադարանավար է եղել, որի շնորհիվ ԱՄՆ-ում հավաքվել է լեհական նյութերի ամենամեծ հավաքածուն[51]։
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին[52]։
Սատարել է վճարովի ընտանեկան արձակուրդի ընդլայնմանը[53], սիրիացի փախստականներին օգնելուն[54], տեխնոլոգիական ընկերություններում գենդերային խտրականության դեմ պայքարին[35][55], աղջիկներին համակարգչային գիտությամբ հետաքրքրեցնելուն և դպրոցներում կոդավորման առաջնայնացմանը[56]։
Սյուզան Վուչիցկին մահացել է 2024 թվականի օգոստոսի 9-ին թոքերի քաղցկեղից, որի դեմ նա պայքարել է վերջին 2 տարիների ընթացքում[57][58][59]։ Այդ մասին Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է իր սոցիալական ցանցերում[60][59]։
2019 թվականի Vanity Fair ամսագրի «New Establishment » ցուցակում զբաղեցրել է #1 տեղը[61]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.