ամերիկացի մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Բեռնարդ Դանցիգ (անգլ.՝ George Bernard Dantzig, նոյեմբերի 8, 1914[1][2][3][…], Պորտլենդ - մայիսի 13, 2005[1][4][2][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս, հայտնի է որպես սիմպլեքս մեթոդի ալգորիթմի ստեղծման հեղինակ։
Լ․ Վ․ Կանտորովիչի և Ջ․ ֆոն Նեյմանի հետ միասին համարվում է գծային ծրագրավորման համահիմնադիրներից։
Ջորջ Բեռնարդ Դանցիգը[15] ծնվել է Պորտլենդում (Օրեգոն նահանգ, ԱՄՆ), Լոձից արտագաղթած հրեաների ընտանիքում[16]։ Նրա հայրը՝ Տոբիաս Դանցիգը (1884), (1956), ով ծնունդով Շյաուլյայից էր (Շավլեյ), մաթեմատիկոս էր և սովորել էր Փարիզում Անրի Պուանկարեի մոտ։ Տոբիասը այնըեղ ամուսնացավ Փարիզի համալսարանի ուսանողուհի Աննա Գիտլ Ուրիսոնի (ֆր.՝ Anja Ourisson (1888-1963) հետ և 1910 թվականին միասին արտագաղթեցին ԱՄՆ։
Սկզբնական շրջանում ընտանիքը բնակություն հաստատեց Պորտլենդում։ Բայց 1920-ական թվականների սկզբին նրանք տեղափոխվեցին Բալթիմոր, այնուհետև Վաշինգտոն, որտեղ Աննան դարձավ Կոնգրեսի գրադարանի լեզվաբաններից, իսկ Տոբիասը սկսեց մաթեմատիկա դասավանդեց Քոլեջ պարկի Մերիլենդյան համալսարանում։ Ջորջը հաճախում էր ավագ դպրոց և հետաքրքրված էր երկրաչափությամբ։ Հայրը խրախուսում էր որդու հետաքրքրությունը նրան տալով բարդ երկրաչափական խնդիրներ։
Ջորջ Դանցիգը ստացել է Մերիլենդյան համալսարանի բակալավրի աստիճանի կոչում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում 1936 թվականին և Միչիգանի համալսարանի մագիստրոսիի կոչում մաթեմատիկայի բնագավառում 1938 թվականին։
Երկու տարի Աշխատանքի նախարարության վիճակագրական բյուրոյում աշխատելուց հետո, նա ընդունվեց Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան, որտեղ մաթեմատիկոս Եժի Նեյմանի ղեկավարությամբ սովորում էր վիճակագրություն։ Մի անգամ 1939 թվականին նա ուշացավ դասից և սխալմամբ մտածեց, որ գրատախտակին գրված հավասարումները տնային առաջադրանքներն են։ Ճնայած առաջադրանքի բարդ լինելուն Ջորջը ամեն դեպքում կարողացավ այն կատարել։ Պարզվեց, որ դրանք վիճակագրության երկու անլուծելի խնդիրներ են, որոնք բազմաթիվ փորձաառու գիտնականներ երկար տարիներ չէին կարողանում լուծել։ Այս պատմությունը դարձավ հանրահայտ, վերաճեց որպես լեգենդ և օգտագործվեց «Good Will Hunting» ֆիլմի առաջին կադրերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ջորջը արձակուրդ վերցրեց դոկտորական նախագծից և սկսեց աշխատել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վիճակագրական ծառայությունում։ 1946 թվականին նա վերադարձավ Բերկլիի համալսարան, և նույն տարում ստացավ դոկտորի կոչում մաթեմատիկայի բնագավառում։
1952 թվականին սկսեց աշխատել RAND կազմակերպության մաթեմատիկական ստորաբաժանումում։ 1960 թվականին նա ստացավ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության պռոֆեսորի կոչում, որտեղ հիմնեց գիտահետազոտական կենտրոն, որը հետագայում ինքն էլ գլխավորում էր։ 1966 թվականին նա տեղափոխվեց Ստենֆորդի համալսարան Գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդների և Ինֆորմատիկայի պրոֆեսորի հաստիքով։ 1973 թվականին նա ստեղծեց համակարգերի օպտիմալացման լաբորատորիա (անգլ.՝ Systems Optimization Laboratory, SOL), որը գլխավորեց երկար տարիներ։
Նա ակտիվորեն զբաղվում էր գիտական աշխատանքում և նույնիսկ պաշտոնապես հանգստի անցնելուց հետո(1985) նա դասախոսում էր համալսարանում (մինչ 1996 թվական), այդ ընթացքում գրելով քառահատոր աշխատություն Գծային ծրագրավորման մասին[17]։
Դանցիգը մահացել է իր համալսարանական բնակարանում (Ստենֆորդ, Կալիֆոռնիա) 90 տարեկան հասակում, 2005 թվականի մայիսի 13ին։ Մահվան պատճառ է հանդիսացել շաքարային դիաբետը և սրտանոթային համակարգի անբավարարությունը։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.