![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/e/e0/%25D5%258D%25D5%25AB%25D5%25B4%25D5%25A1%25D5%25AF_%25D5%258D%25D5%25A1%25D5%25B0%25D5%25A1%25D5%25AF%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6.jpg/640px-%25D5%258D%25D5%25AB%25D5%25B4%25D5%25A1%25D5%25AF_%25D5%258D%25D5%25A1%25D5%25B0%25D5%25A1%25D5%25AF%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6.jpg&w=640&q=50)
Սիմակ Սահակյան
From Wikipedia, the free encyclopedia
Սիմակ (Սենեքերիմ) Մկրտչի Սահակյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1879[1], Ագարակ[1] - ապրիլի 29, 1961(1961-04-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական աշխատող, մանկավարժ, Կոմունիստական կուսակցության անդամ (1915)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմակ Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 25 (սեպտեմբերի 6), 1879[1] |
Ծննդավայր | Ագարակ[1] |
Մահացել է | ապրիլի 29, 1961(1961-04-29)[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] |
Մասնագիտություն | հեղափոխական, պետական ծառայող և ուսուցիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1], Պայքար, Կարմիր Լոռի և Մանկավարժական թերթ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1901-1921 թվականներին ուսուցիչ է եղել Ներսիսյան դպրոցում։ Թիֆլիսում կատարել է ընդհատակյա բոլշևիկյան քարոզչական աշխատանք։ Աշխատակցել է «Պայքար», «Նոր կյանք», «Բանվոր», «Բանվորի կռիվ» և այլ թերթերին։ 1921 թվականին գործուղվել է Հայաստան, եղել Լոռի- Փամբակ գավառի ժողկրթբաժնի վարիչ, բանֆակի դեկան (1927-1930 թթ.), ապա՝ դասախոս (1930-1951 թթ.)։ Խմբագրել է «Կարմիր Լոռի» (1921-1923 թթ.), «Սովետական մանկավարժ» (1940-1941 թթ.) պարբերականները։ Եղել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ (1938-1944 թթ.), ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահ (1944-1961 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի ԿՎՀ նախագահության անդամ (1929-1934 թթ.), ՀԿԿ ԿԿ-ի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1938-1951 թթ.)։ ՀԽՍՀ I-V գումարումների Գերագույն խորհրդի պատգմավոր։ Հեղինակ է մանկավարժությանը նվիրված գրքույկների և հոդվածների, ինչպես նաև «Հասկեր» (1955 թ.), «Աղբյուր» 1958 թ.) պատմվածքների ժողովածուների։ Թարգմանել է Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը», Ա․ Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։