![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/RUB_95_%2528Leipzig%252C_1984%252C_23.Auflage%2529_-_Ostrowski%252C_Wie_der_Stahl.jpg/640px-RUB_95_%2528Leipzig%252C_1984%252C_23.Auflage%2529_-_Ostrowski%252C_Wie_der_Stahl.jpg&w=640&q=50)
Ինչպես էր կոփվում պողպատը (վեպ)
Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկու ինքնակենսագրական վեպը / From Wikipedia, the free encyclopedia
Ինչպես էր կոփվում պողպատը (ռուս.՝ Как закалялась сталь), խորհրդային գրող Նիկոլայ Ալեքսեևիչ Օստրովսկու ինքնակենսագրական վեպը, գրվել է 1932 թվականին։ Գիրքը գրված է սոցիալական ռեալիզմի ոճով։ 1934 թվականի ապրիլին «Երիտասարդ գվարդիա» ամսագիրը սկսել է վեպի հրապարակումը, նույն թվականի նոյեմբերին դրա առաջին մասը լույս է ընծայվել առանձին գրքով, որին հետևել է վեպի երկրորդ մասը։ Վեպը միանգամից հայտնի է դարձել և դարձել է 1918-1986 թվականների ամենաշատ վաճառվող գիրքը խորհրդային գրականության մեջ. 536 ընդհանուր հրատարակությունների ընդհանուր տպաքանակը կազմել է 36,416 օրինակ[1][2]։ Ըստ Պետական թանգարանի տվյալների, Ն. Ա. Օստրովսկու անվան «Հաղթահարում» հումանիտար կենտրոնը 1991 թվականի հունվարի 1-ին Մոսկվայում «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը հրատարակել է ԽՍՀՄ ժողովուրդների 75 լեզուներով, 53 մլն 854 հազար տպաքանակով։ Վեպում նկարագրված են քաղաքացիական պատերազմի տարիների իրադարձությունները, ժողովրդական տնտեսության վերականգնման և սոցիալիստական վերակառուցման տարիները։
Ինչպես էր կոփվում պողպատը ռուս.՝ Как закалялась сталь | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Նիկոլայ Օստրովսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սոցիալիստական ռեալիզմ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1930 |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Molodaya Gvardiya? |
Հրատարակման տարեթիվ | 1932 |
![]() |