Թբիլիսի
Վրաստանի մայրաքաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Թբիլիսի[4] (վրաց.՝ თბილისი, Թբիլիսի «լսել» (օգնություն • ինֆո); tʰbilisi, հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական և խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս), Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը[5]։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին[5]։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը[6], որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից[7]։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի թվով 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր[8]։ Մինչև ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաև Թբիլիսի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին և մյուս էթնիկ խմբերին։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված է ճարտարապետության մեջ[9]։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և ժամանակակից ճարտարապետությունների համադրություն[10]։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թբիլիսի (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թբիլիսի | |||||
վրաց.՝ თბილისი | |||||
| |||||
Թբիլիսիի տարբեր տեսարաններ | |||||
Երկիր | Վրաստան | ||||
Համայնք | Վրաստան[1] | ||||
Ներքին բաժանում | 10 շրջաններ | ||||
Քաղաքապետ | Կախաբեր Կալաձե | ||||
Հիմնադրված է | մոտ 455 թ. | ||||
Առաջին հիշատակում | 4-րդ դար | ||||
Այլ անվանումներ | Տփղիս` հին հայկական անվանում Թիֆլիս` Ցարական Ռուսաստանի կողմից տրված անվանում | ||||
Մակերես | 720 կմ² | ||||
ԲԾՄ | 380-770 մ | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | 1 108 717[2] մարդ (2014) | ||||
Խտություն | 2754 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ[3] | ||||
Կրոնական կազմ | Քրիստոնեություն (Վրաց ուղղափառ, Հայ առաքելական) Իսլամ Եզդիականություն Հուդայականություն | ||||
Տեղաբնականուն | թբիլիսցի, թիֆլիսցի (հին նաև տփղիսեցի) | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | (32) | ||||
Փոստային դասիչ | 0100–0199 | ||||
Պաշտոնական կայք | tbilisi.gov.ge(վրաց.) | ||||
| |||||
Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը կազմում է 1 108 717 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն[11]․ հիմնականում նրանք վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Թբիլիսիի ամենախոշոր ազգային փոքրամասնությունները հայերն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 4.8 %-ը (ավելի քան 53 հազար մարդ)։ Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, եզդիներ, ուկրաինացիներ և այլ ազգություններ[12]։
Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերն են Սուրբ Երրորդության մայր տաճարը[13], Սիոնի տաճարը[14], Ազատության հրապարակը[15], Ռուսթավելու պողոտան[16], Դավիթ Աղմաշենեբլու պողոտան[17], Նարիղալան[18], Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը և Վրաստանի ազգային թանգարանը։