![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/Steve_Ballmer_2014.jpg/640px-Steve_Ballmer_2014.jpg&w=640&q=50)
Սթիվեն Բալմեր
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Էնթոնի Բալմեր (անգլ.՝ Steven Anthony Ballmer, մարտի 24, 1956(1956-03-24)[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), միլիարդատեր, 2000 թվականից մինչև 2014 թվականի փետրվարը եղել է «Մայքրոսոֆթ» ընկերության գլխավոր տնօրենը։ 2013 թվականին, լինելով վարձու աշխատող, նրա կարողությունը գնահատվել է 15․2 միլիարդ դոլար, որը ըստ «Ֆորբս» ամսագրի՝ համապատասխանել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 51-րդ հորիզոնականին, և առաջինը` այն ամենահարուստ մարդկանց ցուցակում, որոնք չունեն սեփական բիզնես կամ բիզնեսով զբաղվող հարազատներ։ Բալմերն աշխարհում առաջին միլիարդատերն է, որն իր կարողության համար պարտական է գործատուի՝ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից տրված օպցիոններին՝ չլինելով հիմնադիր կամ հիմնադրի ազգական։ 2014 թվականի օգոստոսի 12-ին դարձել է նրա պաշտոնական սեփականատերը[5]։
Սթիվեն Բալմեր անգլ.՝ Steve Ballmer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1956(1956-03-24)[1][2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի քոլեջ, Սթենֆորդի գործարարության դպրոց, Lawrence Technological University?, Detroit Country Day School? և Հարվարդի համալսարան (1977) |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և վաճառական |
Աշխատավայր | Մայքրոսոֆթ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ballmergroup.org/steve-ballmer |
![]() |
2020 թվականի դրությամբ՝ նրա կարողությունը կազմել է 41․2 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով միլիարդատերերի ցուցակի 19-րդ հորիզոնականը[6]։