From Wikipedia, the free encyclopedia
Սթեն Լի (անգլ.՝ Stan Lee, իսկական անունը՝ Սթենլի Մարտին Լիբեր (անգլ.՝ Stanley Martin Lieber), դեկտեմբերի 28, 1922[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6] - նոյեմբերի 12, 2018[7][8][9][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11]), ամերիկացի գրող, դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, սցենարիստ, կոմիքսների հեղինակ[30][31], «Marvel Comics» կազմակերպության նախկին տնօրեն։ Առանձնանում է իր դերասանական կամեո խաղերով։
Սթեն Լի անգլ.՝ Stan Lee | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Stanley Martin Lieber[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1922[2][3][4][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6] |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 2018[7][8][9][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11] |
Գրական անուն | Stan Lee[1] |
Մասնագիտություն | հրատարակիչ, կոմիքսների սցենարիստ, խմբագիր, կինոպրոդյուսեր, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, կինոդերասան, զինվոր, հեռուստահաղորդավար, սցենարիստ, գործադիր տնօրեն, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, գրող և comics editor |
Ազգություն | հրեա և ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց[12] |
Ժանրեր | Կոմիքս[13] |
Ուշագրավ աշխատանքներ | Marvel Comics[14] |
Պարգևներ | |
Ամուսին | Ջոան Լի[28][29] |
Կայք | therealstanlee.com |
Stan Lee Վիքիպահեստում |
Marvel-ից ֆորմալ դուրս գալուց հետո նա մնաց որպես ընկերության հանրային դեմքը՝ ներկայանալով ընկերության ֆիլմերում։ Միաժամանակ, նա շարունակում էր անկախ ստեղծագործական աշխատանքը մինչև իր 90-ականները, մինչև կյանքի ավարտ։
Ծնվել է Նյու Յորքում, հրեաների ընտանիքում (ովքեր արմատներով Ռումինիայից էին)։ Ապրել է շատ ծանր պայմաններում։ Հայրը քիչ էր աշխատում, դրա պատճառով էլ չէին կարողանում նորմալ ապրել[32][33]։ Սթենը 9 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Վաշինգտոն։ Վաշինգտոնում էլ ծնվեց իր միակ եղբայրը։ Ապրում էին մեկսենյականոց բնակարանում։ Սթենը և եղբայրը գիշերում էին այդ 1 սենյակում, իսկ հայրը և մայրը բազմոցին։
Սթենը միջնակարգ դպրոցն ավարտել է Բրոնքսում, քանի որ այդ ժամանակա ընտանիքով տեղափոխվել էին հենց այդտեղ։ Փոքր հասակից սկսած տարբեր աշխատանքներ է կատարել. լուրեր էր հավաքում, գրի էր առնում և վաճառում, սենդվիչներ էր մատակարարում, ինչպես նաև զբաղվում էր New York Herald Tribune թերթի վաճառքով։
Սթենին օգնել են մարդիկ, որպեսզի նա դառնա հայտնի, նրանք են՝ Ռոբբի Սոլոմոնը (Սթենի հորեղբայրը), Timely Comics ամսագրի խմբագիր Ջո Սայմոնը, կոմիքսների հեղինակ Մարտին Գուդմանը և այլք։
Որոշ հայտնի նկարիչների հետ համագործակցելով (որոնցից ամենահայտնիները Ջեք Կյորբին և Ստիվ Դիտկոն են), Սթենը ստեղծել է այնպիսի հայտնի կոմիքսների հերոսների, ինչպիսիք են՝ Սարդ մարդը, Երկաթե մարդը, Հալքը և այլ կերպարներ։
Սթենն ուներ սեփական ալիքը YouTube սոցիալական կայքում, որը կոչվում է «Հերոսների աշխարհը» (անգլ.` World of Heroes):
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին[34]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.