From Wikipedia, the free encyclopedia
Սեսիլյա Բո[13] (ֆր.՝ Cecilia Beaux Cecilia Beaux , մայիսի 1, 1855[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 17, 1942[7][8][9][…], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի նկարիչ։
Սեսիլյա Բո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1942[7][8][9][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա[10] |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | ամերիկյան ռեալիզմ[11] |
Ժանր | դիմապատկեր[4] |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Sita and Sarita? |
Ուսուցիչ | Թոնի Ռոբեր Ֆլյորի և F.A. Van Der Wielen?[12] |
Աշակերտներ | Betsy Flagg Melcher? և Lucy Taggart? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Մայր | Cecilia Leavitt? |
ստորագրություն | |
Cecilia Beaux Վիքիպահեստում |
Ապագա նկարչի հայրը ֆրանսիացի էր, մայրն՝ ամերիկացի։ Մոր վաղաժամ մահից հետո Սեսիլյան և նրա քույրը դաստիարակվել են մայրական գծի հարազատների կողմից։ Սեսիլյան 1871 թվականից սկսել է նկարչության դասեր ստանալ իր հորաքրոջից, այդ ժամանակ նա հետաքրքրվել է հիմնականում պատմական և կրոնական նկարներով։ Ունենալով մեծ տաղանդ, սովորել է հոլանդացի նկարչի մոտ, իսկ 1877 թվականից` Փենսիլվանիայի ակադեմիայում։ 1885 թվականին Ֆիլադելֆիայում ցուցադրված նրա առաջին կտավը («Մանկության վերջին օրերը») մեծ հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց նույն կտավը ցուցադրվել է Փարիզում և կրկին դրական արձագանք է գտել արվեստի քննադատների կողմից։
1888 թվականին Սեսիլյա Բոն մեկնել է Եվրոպա, որտեղ հաճախել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիա և Կոլարոսի ակադեմիա, ուսումնասիրել է հին վարպետների ստեղծագործությունները Անգլիայի և Իտալիայի թանգարաններում։ Սեսիլյա Բոյի ֆրանսիացի ուսուցիչների շարքում էին Թոնի Ռոբերտ-Ֆլյուրը և Ուիլյամ Ադոլֆ Բուգրոն։ Նկարիչը մասնակցել է 1889 թվականի փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։
1900 թվականին Սեսիլյա Բոն վերադարձել է Միացյալ Նահանգներ, ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում, որտեղ հիմնականում զբաղվել է դիմանկարային նկարչությամբ՝ հայտնի քաղաքական և մշակութային գործիչների պատվերներով։ 1902 թվականից դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Սեսիլյայի վրձնին են պատկանում Ժորժ Կլեմանսոյի, ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կնոջ` Էդիթ Ռուզվելտի և նրա դստեր, ծովակալ Դեյվիդ Բիթիի և ուրիշների դիմանկարները։ 1942 թվականին նկարիչը պարգևատրվել է Ամերիկյան արվեստի և գրականության ասոցիացիայի ոսկե մեդալով։
Նրա հայտնի ուսանողների թվում է նկարիչ արվեստագետ Ալիս Քենթ Սթոդարդը։
Սեսիլյա Բոն մահացել է 87 տարեկան հասակում, 1942 թվականի սեպտեմբերի 17-ին, Մասսաչուսեթս նահանգում։ Նրան հուղարկավորել են Բալա Սինվինում, Փենսիլվանիա[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.