Սեն Ժերվե
եկեղեցի Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
եկեղեցի Ֆրանսիայում From Wikipedia, the free encyclopedia
Սեն-Ժերվե (Գերվասիուս և Պրոտասիոս սրբերի եկեղեցի, ֆր.՝ Église Saint-Gervais-Saint-Protais), կաթոլիկ եկեղեցի Փարիզի IV շրջանում։ Գտնվում է Մարե թաղամասում՝ Օտել դե Վիլի շենքի հետևում։ Օծվել է վաղ քրիստոնեական նահատակների՝ Գերվասիուսի և Պրոտասիոսի պատվին։ Եկեղեցին կառուցվել է Փարիզի աջ ափին 4-րդ դարի վերջից գոյություն ունեցող հնագույն եկեղեցու հիմքի վրա։ Ժամանակակից եկեղեցու շինարարությունը սկսվել է 1494 թվականին և շարունակվել գրեթե մեկուկես դար։
Սեն Ժերվե ֆր.՝ Église Saint-Gervais-Saint-Protais | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Quartier Saint-Gervais?[1] և Փարիզի 4-րդ շրջան |
Հասցե | 34, rue Geoffroy l'Asnier |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Փարիզի արքեպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
Կազմված է | Arbre de Jessé de l'église Saint-Gervais-Saint-Protais de Paris? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[2] |
Նվիրված | Gervasius and Protasius? |
Անվանված | Gervasius and Protasius? |
Ճարտարապետ | Salomon de Brosse? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և classical architecture? |
Հիմնադրված | 15-րդ դար |
Église Saint-Gervais-Saint-Protais de Paris Վիքիպահեստում | |
paris.fraternites-jerusalem.org(ֆր.) |
Ընդհանուր առմամբ եկեղեցին ուշ գոթական ոճի է, սակայն նրա միջնադարյան ինտերիերը թաքցնում է ավելի ուշ կառուցված ճակատը, որ բնորոշ է մաներիզմի դարաշրջանին (ճարտարապետ՝ Սալոմոն դե Բրոս)։
1918 թվականի մարտի 29-ին եկեղեցու վրա է ընկել գերմանական «Փարիզյան թնդանոթի» արկը։ Այդ պահին այնտեղ ընթանում էր Ավագ ուրբաթի պատարագը, և արդյունքում եղել են մեծ թվով զոհեր. ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել է 60-ից մինչև 90 մարդ։ Այս իրադարձությանն է նվիրված Ռոմեն Ռոլանի «Պիեռ և Լյուս» վիպակը[3]։
Եկեղեցու գլխավոր տեսարժանությունը Փարիզի ամենահին և ամենահայտնի երգեհոններից մեկն է։ Սեն Ժերվե եկեղեցում որպես երգեհոնահարներ ծառայել են Կուպերեների հայտնի ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ դրանցից առավել հայտնին՝ Ֆրանսուա Կուպերենը։ Մյուս տեսարժանություններից է Ջովաննի Ֆրանչեսկո Բարբիերիի «Սուրբ Պետրոնիլիայի նահատակությունը» կտավը։
Եկեղեցու առջև աճում է թեղի, որը բազմիցս թարմացել է (մոտ 10-րդ դարից)։ Այս ծառի տակ Մարե թաղամասի բնակչությունը միջնադարում հավաքվում էր, որպեսզի վկաների ներկայությամբ վերադարձնի պարտքով վերցրած գումարը։ Այստեղից էլ ծագել է փարիզյան «սպասեք ինձ թեղու տակ» արտահայտությունը, որ նշանակում է՝ «հայտնի չէ, թե երբ, երբեք»[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.