բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Թեղի (լատին․՝ Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 4 (6) տեսակ՝ թեղի տերևաշատ (Ս. foliacea), թեղի խցանային (Ս. suberosa), թեղի խորդուբորդ (U.scabra) և թեղի էլիպսատերև (U.elliptica), իսկ մշակության մեջ՝ թեղի ողորկ (U.laevis) և թեղի խիտ (U.densa) (օգտագործվում են կանաչապատման, դաշտապաշտպաև անտառաշերտերի ստեղծման ժամանակ)։
Թեղի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թեղազգիներ (Ulmaceae) |
Ցեղ | Թեղի (Ulmus) L., 1753 |
Բարձրությունը 30-35 մ է։ Տերևները հերթադիր են, պարզ, երկշարք, ձվաձև, ատամնաեզր։ Ծաղիկները փնջերով են, մանր, երկսեռ։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների դուրս գալը։ Պտուղը թևավոր սերմիկ է։
Խակ պտուղները և տերևները պարունակում են վիտամին E և կարոտին (A նախավիտամին), կեղևը՝ դեղին ներկանյութ։ Բնափայտը ջրադիմացկուն է, օգտագործվում է շինարարության և կահույքի արտադրության մեջ։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Գեղազարդիչ է, սակայն հոլանդ, սնկային հիվանդության և լվիճներից մեծ չափով տուժելու պատճառով հեռանկարային չէ (ոչնչանում է)։
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների հաճարենու, բոխու, կաղնու, լորենու խառնանտառներում, ողողվող անտառեզրերիև և այլն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.