From Wikipedia, the free encyclopedia
Սեզ սողացող (լատին․՝ Elytrigia repens), ջղախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Սեզ սողացող | |
Սեզ սողացող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Triticeae |
Ցեղ | Elymus |
Տեսակ | Սեզ սողացող (E. repens) |
Միջազգային անվանում | |
Elymus repens Gould, 1947 |
Սողացող ճյուղավոր երկար կոճղարմատով (որի հանգույցներից դուրս են գալիս փնջաձև արմատները և միամյա ցողունները), բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է, որի բարձրությունը 60-100 սմ է։ Բազմանում է մեծ արագությամբ և տալիս է շատ սերմեր։ Ծղոտաձև ցողուններն ունեն սնամեջ միջհանգույցային տարածություններ և լայն-գծային հերթադիր տերևներ։ 7-8 ծաղիկներից կազմված երկար հասկում հավաքված են երկու սրածայր հասկիկային թեփուկներով պարզ ծաղիկները։ Պտուղը հատիկ է[1]։
Աճում է թփուտներում, այգիներում, ցանքսերում և խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Երևանում։ Լավ անասնակեր է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են սեզի՝ գարնանը և աշնանը հավաքվող կոճղարմատները, որոնք պարունակում են շաքարներ, ինուլին, կարոտին, վիտամին C, սապոնիններ, լորձային նյութեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, գլիկոզիդներ և այլն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.