Հացազգիներ

From Wikipedia, the free encyclopedia

Հացազգիներ

Հացազգիներ (Gramineae կամ Poaceae), (դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ), միաշաքիլավոր բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ ծառանման կամ թփանման բույսեր։

Մանրամասն տեղեկատվություն ՞Հացազգիներ, Գիտական դասակարգում ...
Հացազգիներ
Thumb
Triticum sp., ցորեն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Poaceae
(R.Br.) Barnhart (1895), nom. cons.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS40351
NCBI4479
EOL8223
IPNI30000032-2
Փակել

Հացազգիներ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն և այլն, ինչպես նաև շաքարեղեգը։ Մշակվող հացազգիները տալիս են մարդու հիմնական սննդամթերքը։ Վայրի և մշակովի հացազգիները լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ արտադրելու, ինչպես նաև սննդի և արդյունաբերական նպատակներով՝ յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործական, կոսմետիկ նշանակություն։ Շատ հացազգիներ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) օգտագործվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ հացազգիները (խրբուկ, սեզ, արվանտակ և այլն) մոլախոտեր են։

Ընդհանուր բնութագիրը

Ցողունը ծղոտ է՝ գլանաձև, սնամեջ։ Բարձրությունը 1 սմ-ից մինչև 45 սմ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0, 3-1, 5 մ է, 3÷5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հացազգիների ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ.)՝ տարածված է համարյա ամբողջ աշխարհում։

Հայաստանում

Հայաստանի տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հայաստանում (Ողջաբերդ, Մուշաղբյուր, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։

Տես նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացազգիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 325 Thumb
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.