Ռոբերտ Բրոուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Բրոուն (դեկտեմբերի 21, 1773[1][2][3][…], Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - հունիսի 10, 1858[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]) բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան, 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի առաջին կեսը, մորֆոլոգիայի և բույսերի դասակարգող, հայտնաբերել է բրոունյան շարժումը[7]։
Ծնվել է 1773 թվականի դեկտեմբերի 21-ին, Շոտլանդիայի Մոնտրոզ քաղաքում, սովորել է Աբերդինում, Էդինբուրսկի համալսարանում, 1789-1795 թվականներին ուսումնասիրել է բժշկություն և բուսաբանություն[8]։ 1795 թվականին դարձել է վիրաբույժի օգնական շոտլանդական ոստիկանության Հյուսիսայի գնդում, որը գտնվում էր Իռլանդիայում[9]։ Այստեղ նա հավաքում էր տարբեր տեսակի բույեր և հանդիպեց բոսաբան պարոն Ժոզեֆ Բանկսին[10]։ Բնական գիտությունների հանդեպ աշխատասիրությունը խթանեց նրա և Բանկսի ընկերությանը, ում հովանավորությամբ էլ Բրոունը նշանակվեց արշավախմբի բուսաբան, որը 1801 թվականին ուղարկվել էր «Քննիչ» նավով՝ կապիտան Ֆլինդերսի գլխավորությամբ, Ավստրալիայի ափերը հետազոտելու։ Արվեստագետ Ֆերդինատ Բաուերի հետ նա այցելել է Ավստալիայի որոշ շրջաններ, այնուհետև Թասմանիա և Բոսֆորի նեղուց[11]։ Ամենից շատ նրան հետաքրքրում էր այս երկրների ֆլորան և ֆաունան։ 1805 թվականին Բրոունը վերադարձավ Անգլիա իր հետ բերելով ավելի քան 4000 տեսակ ավստրիալական բուսատեսակներ, բազմաթիվ թռչուններ և հանքանյութեր Բանկսի հավաքածուի համար[12]։ Նա մի քանի տարի ծախսեց այս հարուստ պաշարների մշակման համար, որոնցից այլևս ոչ ոք չէր բերում հեռու երկրներից[13]։ Պարոն Բանկսը նրան դարձրեց իր հարուստ հավաքածուների բնական պատմական աշխատությունների գրադարանավար, Բրոունը հրատարակեց «Prodromus florae Novae Hollandiae», (Լոնդոն, 1830 թվական), որի համար նյութ հանդիսացավ չորացված բույսերի հավաքածուն, որն ստեղծվել էր նոր հետազոտողների կողմից[14]։ Նա նաև ներդրում ունի բուսաբաներ՝ Ռոսսայի, Պարրի և Կլապերտոնայի աշխատություններում, օգնել է վիրաբույժ Ռիչարդսոնին[15]։ Ռոբերտ Բրոունի ներդրումը բուսաբանության մեջ ակնառու է, և 1849 թվականին նա դարձավ Լոնդոնի Լինևյան հասարակության նախագահ, որտեղ ծառայեց գիտությանը մինչև 1853 թվականը[16]։ Նրա մահից հետո, 1858 թվականի հունիսի 10-ին Բեննետը հրատարակեց «Ռոբերտ Բրոունի տարատեսակ բուսաբանական աշխատանքներ», (3 հատոր, Լոնդոն, 1866-1868)[17][18]։ Ռոբերտ Բրոունը թաղված է Լոնդոնի Կենսալ-Գրին գերեզմանատանը[19]։
Բրոունյան շարժումը մոլեկուլների գոյության և նրանց քաոսային (ջերմային) շարժման ամենահամոզիչ ապացույցներից մեկն է, որն առաջին անգամ դիտել է Ռոբերտ Բրոունը 1827 թվական։ Ջրի կաթիլը մանրադիտակով ուսումնասիրելիս Ռոբերտ Բրոունն ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի սերմերի անկանոն, երբեք չդադարող շարժմանը։ Փորձը կարելի է հեշտությամբ կրկնել, եթե վերցնենք ջրում լուծված տուշի (կամ կաթի) շատ նոսր լուծույթ և դրանից մեկ կաթիլ տեղադրենք մանրադիտակի տակ, որի խոշորացումը 500/600 անգամ է[20]։ Անընդհատ և համասեռ թվացող լուծույթի կաթիլը մանրադիտակի տակ բոլորովին այլ տեսքով է ներկայանում, դիտվում են տարբեր չափերով և անկանոն ձևերով կտորներ, որոնք լողում են անգույն հեղուկում։ Այդ կտորները ոչ թե մոլեկուլներ են, այլ մրի կտորներ, որից պատրաստված է տուշը[21]։ Եթե ուշադրությունը սևեռենք մրի կտորներից որևէ մեկի՝ այսպես կոչված բրունյան մասնիկի վրա, ապա կտեսնենք, որ այն կատարում է քաոսային շարժում՝ պատահականորեն տեղափոխվելով տարբեր կողմեր։ Եթե նշենք բրոունյան մասնիկի դիրքերը հավասար ժամանակամիջոցներից հետո և այնուհետև դրանք միացնենք ուղղի հատվածներով, ապա կստանանք մի խճճված բեկյալ, որը բնութագրում է բրոունյան մասնիկի շարժման քաոսային բնույթը։ Այդ բեկյալը բրունյան մասնիկի շարժման հետագիծը չէ, այն իրականում շատ ավելի բարդ տեսք ունի[22]։ Բրոունյան շարժման բնույթը կախված չէ բրոունյան մասնիկի նյութից (գետնամուշկի սերմ, տուշի կամ գումիգուտի կտոր և այլն)[23]։ Ամենազարմանալին այն է, որ բրոունյան շարժումը երբեք չի դադարում, չնայած նրա ուսումնասիրության ժամանակ ձեռք են առնվում բոլոր միջոցները՝ բացառելու հնարավոր արտաքին ազգեցությունները, օրինակ, մեխանիկական ցնցումները, հեղուկի անհամասեռ տաքացումը և այլն։ Այս փաստերից հետևում է, որ բրոունյան մասնիկների շարժման պատճառը պետք է փնտրել հենց հեղուկում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.